Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումն իրականացվում է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից։
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Բիզնես և արդյունաբերություն
Այդ թվում՝ բիզնեսի գրանցում, բիզնես լիցենզիաներ և բիզնեսի պետական աջակցության ծրագրեր
Փոփոխությունների գրանցում
Իրավաբանական անձի կանոնադրության փոփոխության պետական գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի վերաբերյալ բոլոր տվյալների (բացառությամբ անձնագրային տվյալների) փոփոխությունը կատարվում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից համապատասխան դիմումի և փոփոխությունը հավաստող փաստաթղթի հիման վրա։
Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխությունները կատարվում են գլխավոր քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի կամ պետական մարմնի ղեկավարի դիմումի հիման վրա՝ պետական հաշվառման համար սահմանված ընթացակարգով:
Հիմնադրամի կանոնադրության փոփոխությունը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառում ստանալու համար անհրաժեշտ է պետական միասնական գրանցամատյանում ստանալ համապատասխան գրառումը։ Հաշվառումը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Առևտրային կազմակերպությունների մասնակիցների փոփոխության պետական գրանցումն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ներմուծում, արտահանում և մաքսային ծառայություններ
Ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» «Մաքսային ընթացակարգերով ներմուծում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը տրամադրվում է էկոնոմիկայի նախարարության կողմից։
Վերակազմակերպումների գրանցում
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի միացման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի առանձնացման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի միաձուլման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի վերակազմավորման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի բաժանման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված (ոչ առևտրային իրավաբանական անձանց վերակազմավորման ճանապարհով) պետական գրանցումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Իրավաբանական անձի առանձնացման ճանապարհով վերակազմակերպումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Իրավաբանական անձի բաժանման ճանապարհով վերակազմակերպումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Իրավաբանական անձի միաձուլման ճանապարհով վերակազմակերպումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Իրավաբանական անձի վերակազմավորման ձևով վերակազմակերպումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Բիզնեսի և իրավաբանական անձանց գրանցում
Ապրանքային նշանի գրանցման միջոցով բիզնեսը իր կողմից արտադրված ապրանքներն ու մատուցվող ծառայությունները մյուսներից տարբերելու և դրանց նկատմամբ իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն է ստանում։
Թվային ստորագրությունը ձեռագիր ստորագրության թվային համարժեքն է։ Այն էլեկտրոնային փաստաթղթերն առցանց վավերացնելու անվտանգ, արագ ու վստահելի միջոց է, որը թույլ է տալիս բացառել ստորագրության կեղծումները։
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Բոլոր իրավաբանական անձանց համար իրական շահառուների հայտարարագրումը պարտադիր է պետական գրանցումից հետո 40 օրվա ընթացքում։
Նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած իրավաբանական անձինք ևս պարտավոր են մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը ներկայացնել հաստատում այն մասին, որ իրական շահառուների վերաբերյալ վերջին հայտարարագրի տվյալներն արդիական են։
Հիմնադրամի պետական գրանցումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) իրավաբանական անձանց առավել տարածված տեսակներից է։ Այն գրանցելը նպատակահարմար է հատկապես այն դեպքերում, երբ բիզնեսի հիմնադիրները շատ են, իսկ գործունեությունը կապված է օտարերկրյա կազմակերպությունների հետ։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ֆիզիկապես։ Առցանց եղանակով ծառայությունն այժմ հասանելի է միայն նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց։ Դրանք չունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։
Իրավաբանական անձի պետական գրանցմումը թույլ է տալիս իրավաբանական անձին ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտականություններ, հանդես գալ երրորդ անձանց հետ հարաբերություններում, պաշտպանել իր իրավուքներն ու օրինական շահերը, ինչպես նաև ծառայել իր ստեղծման նպատակներին:
Հասարակական կազմակերպություն գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցել հնարավոր է՝ օգտվելով նաև փաստաթղթերի նմուշային ձևերից։ Այս տարբերակը կարող է խնայել ավելի շատ ժամանակ։
Փաստաթղթերի նմուշային ձևերից օգտվել հնարավոր է թե՛ ֆիզիկապես, թե՛ առցանց դիմելիս։
Էլեկտրոնային համակարգում գրանցվելով՝ հնարավոր է առցանց եղանակով գրանցել անհատ ձեռնարկատեր (ԱՁ), սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), ինչպես նաև կատարել կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների և այլ փոփոխություններ։
Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կարող է լիազորել որևէ ֆիզիկական անձի ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում իր անունից հանդես գալու և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու համար։
Առաջին անգամ լիազորագիրը կարող է կիրառվել միայն իրավաբանական անձի իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու նպատակով, որից հետո այն հասանելի է դառնում նաև արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակում ներառված այլ ծառայությունների համար:
Փակ բաժնետիրական ընկերության գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ընկերության ֆիրմային անվանումը կարող է պարունակել ՀՀ բնակավայրի անվանում (վարչատարածքային միավորի անուն), որն ընկերության անվանման մեջ օգտագործելու համար անհրաժեշտ է նախքան կազմակերպության գրանցումը ձեռք բերել համապատասխան թույլտվություն։
Համատիրության սկզբնական գրանցումն (հիմնադրում) իրականացվում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Անհատ ձեռնարկատերը բիզնեսի պետական գրանցման ամենատարածված տեսակներից է։ Լինելով անհատ ձեռնարկատեր՝ անձը կարող է շահույթ ստանալու նպատակով միայնակ զբաղվել տնտեսական գործունեությամբ։
Անհատ ձեռնարկատեր հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ֆիզիկապես։ Առցանց եղանակով ծառայությունն այժմ հասանելի է միայն նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց։ Դրանք չունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։
Բաժնետիրական ընկերության գրանցումը թույլ է տալիս բիզնեսը ծավալել այլ ներդրողների (բաժնետերերի) հետ, որոնք կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք։ Ձեռք բերելով ընկերության բաժնետոմսերը՝ բաժնետերերը կարող են ստանալ շահաբաժիններ և մասնակցել ընկերության կառավարմանը։
Ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման պետական գրանցումն իրականցվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ոչ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման պետական գրանցումն իրականցվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Բիզնեսի հաշվապահություն
Լրացուցիչ ծառայություններ
Բիզնեսի լուծարում
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանում
Իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցում
Պետական աջակցության ծրագրեր
Մասնավոր ներդրումները խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպությանը (կամ կազմակերպություններին, որոնք դիմել են միասին օժանդակություն ստանալու համար) տրամադրում է օժանդակություն՝ մասնակի փոխհատուցելով նախատեսված տարածքն անհրաժեշտ ենթակառուցվածքով ապահովելու և կատարված ծախսերի համար։
Ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։
Միջոցառման շրջանակներում շահառուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ դրամով կամ արտարժույթով վարկի/լիզինգի տոկոսադրույքի դրամական աջակցություն (սուբսիդավորում): Վարկի/լիզինգի առարկա կարող են հանդիսանալ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը։
Լիզինգը ֆինանսական գործիք է, որը թույլ է տալիս բանկի միջոցով ձեռք բերել գույք՝ պարբերաբար վճարելով դրա դիմաց, իսկ լիզինգային պայմանագրի ավարտից հետո դառնալ այդ գույքի սեփականատերը։
Ծրագիրն ուղղված է ներդրումային կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա նոր մուտք գործող ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը։
Ծրագրի շրջանակում իրականացվում է գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրում՝ սեզոնային զբաղվածության խթանման միջոցով։
Պետական աջակցության ծրագրեր գործատուներին
Ծրագրի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի զարգացումը:
Բիզնեսի հարկեր
Առցանց հարկերի վճարումն ու հարկային հաշվետվությունների ներկայացումը բիզնեսի զարգացմանը, հարմարավետությանն ու պետության հետ նրա համագործակցության ամրապնդմանն ուղղված ծառայություններ են։