ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Գրանցել անհատ ձեռնարկատեր (ԱՁ)

Անհատ ձեռնարկատերը բիզնեսի պետական գրանցման ամենատարածված տեսակներից է։ Լինելով անհատ ձեռնարկատեր՝ անձը կարող է շահույթ ստանալու նպատակով միայնակ զբաղվել տնտեսական գործունեությամբ։

Անհատ ձեռնարկատեր հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ֆիզիկապես։  Առցանց եղանակով ծառայությունն այժմ հասանելի է միայն նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց։ Դրանք չունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Անհատ ձեռնարկատեր առցանց գրանցելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո կատարել հետևյալ քայլերը․ 

  • e-register.am կայքում ընտրել մուտք ID քարտով տարբերակը, 
  • անձնական տիրույթում ընտրել «Նոր ընկերություն» կոճակը, 
  • սեղմել «Անհատ ձեռնարկատեր», 
  • լրացնել պահանջվող տվյալները և սեղմել «Պահպանել» կոճակը։ 


Նշված քայլերից հետո կգեներացվի դիմում, որն անհրաժեշտ է ներբեռնել համակարգիչ, հաստատել թվային ստորագրությամբ և վերբեռնել համակարգ՝ անհրաժեշտության դեպքում կցելով նաև այլ փաստաթղթեր։


Ներկայացվող պահանջները

Անհատ ձեռնարկատեր առցանց գրանցելու համար անձը պետք է ունենա՝

  • նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտ կարդացող սարք,
  • ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։


Ծառայության տրամադրման ժամկետը և կարգը

ԱՁ-ն գրանցվում է անմիջապես, իսկ գրանցման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլ․ փոստի հասցեին։ Քաղվածքում նշվում են ԱՁ-ի պետական հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), որը նրա նույնականացման կոդն է։

Տվյալ առցանց ծառայությունն անվճար է։      

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր