ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աշխատանք և զբաղվածություն

Ստանալ աջակցություն տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվելու համար

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել երկրում առաջատար տեխնոլոգիաների տարածմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով ապրանքների թողարկման և արտահանման խթանմանը:

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30-45 րոպե
Տրամադրման տևողությունը
26 աշխատանքային օր
Աջակցության ծրագրի դիմումները և կից փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։

Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել

Աջակցության կարող են դիմել այն առևտրային ընկերությունը, որը բավարարում են հետևյալ պահանջների․

  • դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ,
  • սնանկության վարույթում ներգրավված չէ որպես պարտապան, և վերջինիս նկատմամբ ներկայացված չէ սնանկության դիմում,
  • ներդրումային ծրագրում կատարվել է առնվազն 1 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի կապիտալ ներդրում, որն ամբողջությամբ ուղղվել է տնտեսապես բարդ ապրանքների արտադրության հիմնմանը կամ ընդլայնմանը և բացառությամբ մեկնարկային աջակցության տրամադրման դեպքի՝ բավարարվում են հետևյալ չափանիշները․
    ա․ շահառուի տարեկան իրացման շրջանառությունում տնտեսապես բարդ ապրանքների իրացման մասնաբաժինը կազմել է առնվազն 30% և պակաս չէ արտադրության մեկնարկի տարվան նախորդող տարվա շրջանառության մասնաբաժնից: Իրացման շրջանառության հաշվարկում ներառվում են միայն տնտեսապես բարդ այն ապրանքները, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է,
    բ․ շահառուի տարեկան իրացման շրջանառության առնվազն 30%-ը ձևավորվել է արտաքին շուկաներում իրացումից։

Պահանջվող փաստաթղթերը

Աջակցության ծրագրին դինելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմումատուի հիմնադիր փաստաթղթեր,
  • դիմումատուի գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, թույլտվությունների և ծանուցումների պատճեններ (կիրառելիության դեպքում).
  • դիմումատուի՝ դիմումի ներկայացմանը նախորդող հաշվետու տարվա հաշվետվություններ և աուդիտորական եզրակացություն,
  • կատարված կապիտալ ներդրումները հավաստող փաստաթղթեր (առուվաճառքի, մատակարարման, կապալի, շինարարական կապալի, ծառայությունների մատուցման, լիզինգի պայմանագրեր և այլ փաստաթղթեր),
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված, կառուցված, ձեռք բերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված ակտիվների նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության վկայականներ, առուվաճառքի, մատակարարման, լիզինգի, կապալի, շինարարական կապալի պայմանագրեր և այլն),
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) անշարժ գույք հանդիսացող ակտիվների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված՝ սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք,
  • կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) շարժական գույք հանդիսացող ակտիվների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • արտադրության մեկնարկի տարում աջակցության ստանալու համար դիմում ներկայացնելու դեպքում՝ կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռք բերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) շարժական գույքի՝ շահագործման հանձնված լինելու փաստը հաստատող փաստաթուղթ,
  • Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից տրված տեղեկանք՝ առ այն, որ դիմումատուն սնանկության վարույթում ներգրավված չէ որպես պարտապան,
  • Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք դիմումատուի՝ դիմումի ներկայացմանը նախորդող տարվա արդյունքներով հաշվարկված և վճարված շահութահարկի և եկամտային հարկի, ինչպես նաև չմարված հարկային պարտավորությունների վերաբերյալ,
  •  համապատասխանության մասին հայտարարություն՝ ստորագրված վերջինիս գործադիր մարմնի ղեկավարի կողմից։

Շահառու ճանաչվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հետևյալ փաստաթղթերը․

  • նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունները (առկայության դեպքում),
  • ներդրումային ծրագրի ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը հիմնավորող փաստաթղթերը,
  • հայտատուի հիմնադիր փաստաթղթերը,
  • հայտատուի իրական շահառուների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները,
  • հայտատուի նկատմամբ սնանկության վարույթի բացակայությունը հաստատող փաստաթղթերը,
  • հայտատուի՝ ժամկետանց հարկային պարտավորություններ չունենալը հաստատող փաստաթղթեր,
  • հայտատուի գրավոր համաձայնություն՝ տարեկան անկախ աուդիտ անցկացնելու և դրա արդյունքները նախարարությանը տրամադրելու վերաբերյալ։

Տրամադրման ժամկետը և կարգը

Դրական եզրակացության դեպքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը 23 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է տնտեսավարող սուբյեկտին շահառու ճանաչելու մասին հրաման, որի մասին նախարարությունը տնտեսավարող սուբյեկտին էլեկտրոնային եղանակով ծանուցում է հրամանի ընդունմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1867-Ն որոշում։
Որոշումը հնարավոր է տեսնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր