Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Բիզնես և արդյունաբերություն
Փոփոխել պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունները
Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխությունները կատարվում են գլխավոր քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի կամ պետական մարմնի ղեկավարի դիմումի հիման վրա։
Ո՞վ կարող է դիմել
Պետական մարմինների ղեկավարներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր
Պետական մարմնի վերաբերյալ տեղեկությունների փոփոխության համար անհրաժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։
Ներկայացվող պահանջները
Դիմել կարող են՝
- պետական մարմնի գլխավոր քարտուղար (աշխատակազմի ղեկավար),
- պետական մարմնի ղեկավար,
- վերը նշված անձանց կողմից լիազորված անձ։
Պահանջվող փաստաթղթերը
դիմում, որում պետք է նշվի՝
- պետական մարմնի անվանումը,
- տեղեկություններ պետական մարմին ստեղծելու մասին իրավական ակտի վերաբերյալ,
- գտնվելու վայրի հասցեն,
- կոնտակտային տվյալներ,
- դիմողի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն։
Վճարման չափը և կարգը
Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխության համար պետական տուրք չի գանձվում:
Տրամադրման ժամկետը և կարգը
Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխությունն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում
Ծառայության գծով աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Ո՞վ կարող է դիմել
Պետական մարմինների ղեկավարներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր
Ծառայության գծով աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Այս էջը օգտակա՞ր էր