Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) փաստաթղթերի նմուշային ձևերով
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցել հնարավոր է՝ օգտվելով նաև փաստաթղթերի նմուշային ձևերից։ Այս տարբերակը կարող է խնայել ավելի շատ ժամանակ։
Փաստաթղթերի նմուշային ձևերից օգտվել հնարավոր է թե՛ ֆիզիկապես, թե՛ առցանց դիմելիս։
Դիմելու համար անհրաժեշտ է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։
Պահանջվող փաստաթղթերը
- Իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ի և իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթուղթ (օրենքով նախատեսված դեպքերում նաև փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված),
- փաստաթղթերի նմուշային ձևերը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Եթե անձը փաստաթղթերը գործակալություն ներկայացնելիս օգտվում է օրենքով նախատեսված փաստաթղթերի նմուշային ձևերից, ապա համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ անձը գործակալություն է ներկայացնում նմուշային ձևերը լրացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը և ստորագրում է Գործակալության աշխատակցի կողմից տրամադրված փաստաթղթերը։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների» ՀՀ օրենք
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80