Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցություն աշխատանքային միգրանտների, նոր աշխատողների ներգրավման և աշխատողների վերապատրաստման համար
Ծրագրի շրջանակում տրամադրվում է աջակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝
- աշխատանքային միգրանտների (օտարերկրացիներ) համար,
- նոր աշխատողների ներգրավման համար,
- աշխատողների վերապատրաստման համար։
Պետությունը տնտեսավարող սուբյեկտին եռամսյակային կտրվածքով տրամադրում է աջակցություն միայն մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների համար վճարված եկամտային հարկի մի մասի չափով (ցանկը՝ այստեղ)։
Յուրաքանչյուր եռամսյակի գծով աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել այդ եռամսյակի համար հարկային հաշվարկների ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Ժամկետի ավարտից հետո նախորդ եռամսյակի համար հայտեր չեն ընդունվելու։
Աջակցության հայտը կարող է ներկայացվել տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի միջոցով։ Մանրամասները՝ ուղեցույցում։
Ներկայացվող պահանջները
- Աջակցությունը տրամադրվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, եթե դիմելու օրվան նախորդող օրվա դրությամբ չունի 100,000 դրամը գերազանցող հարկային պարտավորություն։
Գործունեության տեսակների ամբողջական ցանկը` այստեղ: - Աշխատակիցների գծով աջակցություն ստանալու համար այդ աշխատակիցների անհատական տվյալների գրանցման հայտում պետք է նշված լինի մասնագիտության և պաշտոնի կոդը (մասնագիտական աշխատանքների ամբողջական ցանկը՝ այստեղ)։
Պահանջվող տվյալները
- տնտեսավարող սուբյեկտի հաշվեհամարը,
- կոնտակտային հեռախոսահամարը,
- էլեկտրոնային փոստի հասցեն,
- վերապատրաստված աշխատակիցների համար աջակցության դիմելու դեպքում՝ աշխատակիցների ՀԾՀ-ն (հանրային ծառայությունների համարանիշ) և հավաստագրման տվյալները,
- քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատող աշխատակիցների համար աջակցության դիմելու դեպքում՝ աշխատակիցների ՀԾՀ-ն (հանրային ծառայությունների համարանիշ) և պաշտոնը։
Աջակցության հնարավոր չափը
Տնտեսավարող սուբյեկտին եռամսյակային կտրվածքով կտրամադրվի աջակցություն համապատասխան աշխատողների համար վճարված եկամտային հարկի հետևյալ չափերով՝
- աշխատանքային միգրանտների դեպքում՝ 60%,
- նոր աշխատողների դեպքում՝ 60%,
- վերապատրաստումների դեպքում՝ 50%։
Ուշադրություն
Եռամսյակի համար տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների գծով հաշվարկված եկամտային հարկի 50%-ը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լրացուցիչ տեղեկատվության անհրաժեշտության դեպքում հայտ ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարությունը կապ կհաստատի դիմողի հետ։
Հայտի հաստատման դեպքում աջակցության գումարը կփոխանցվի տնտեսավարող սուբյեկտի բանկային հաշվեհամարին ոչ ուշ, քան դիմելու օրվան հաջորդող եռամսյակի առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը։
Օրինակ՝ եթե աջակցությունը ստանալու համար դիմել եք 2025 թվականի մայիսի 5-ին, ապա աջակցությունը կտրամադրվի մինչև հուլիսի 31-ը։
Հղում օրենսդրությանը
- «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2025 թ. ապրիլի 17-ի N 450-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2025 թ. փետրվարի 13-ի N 142-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2025 թ. մարտի 27-ի N 353-Ն որոշում
- ՀՀ պետական եկամուտների նախագահի՝ 2012 թ․ հունիսի 26-ի N 197-Ն հրաման
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 59-00-79
Էլեկտրոնային փոստի հասցե՝
[email protected]
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 59-00-79
Էլեկտրոնային փոստի հասցե՝
[email protected]