ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր

Բոլոր իրավաբանական անձանց համար իրական շահառուների հայտարարագրումը պարտադիր է պետական գրանցումից հետո 40 օրվա ընթացքում։

Նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած իրավաբանական անձինք ևս պարտավոր են մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը ներկայացնել հաստատում այն մասին, որ իրական շահառուների վերաբերյալ վերջին հայտարարագրի տվյալներն արդիական են։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե

Հայտարարագիրն առցանց ներկայացելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում՝ նույնականացման քարտով կամ բջջային ID SIM քարտով։


Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝

  • այցելել իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգ՝ bo.e-register.am

  • նույնականացումից հետո ընտրել հայտարարագրի տեսակը՝ ընդերքօգտագործողի կամ ընդհանուր տիպի, և լրացնել ընկերության պետական գրանցման համարը,

  • մուտք գործելուց հետո «Կազմակերպություն», «Իրական շահառուներ», «Ցուցակված մասնակիցներ» կամ «Միջանկյալ մասնակիցներ» բաժիններից ընտրել համապատասխանը և լրացնել պահանջվող դաշտերը (կպահանջվեն կազմակերպության իրական շահառուների անձնական տվյալները և իրական շահառու լինելու հիմքերը)։


Օտարերկրյա իրական շահառու ունենալու դեպքում անհրաժեշտ է՝

  • կցել իրական շահառուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ հայերեն թարգմանված և վավերացված նոտարի կողմից,
  • «ՀԾՀ» դաշտում լրացնել տվյալ երկրում կիրառվող՝ ՀԾՀ-ին համարժեք համարը,
  • ցուցակված մասնակիցների տվյալները լրացնելիս օտարերկրյա գրանցում ունեցող իրավաբանական անձի դեպքում տրամադրել տվյալ երկրում նրա գրանցման տվյալները, ավելացնել ֆոնդային բորսայի տվյալները և այնտեղ կազմակերպության գրանցման ծածկագիրը՝ տրամադրելով նաև հղում բորսայում առկա փաստաթղթերին, 
  • եթե կազմակերպության բաժնետոմսերը ցուցակված են մեկից ավելի ֆոնդային բորսաներում, «Ավելացնել» կոճակի միջոցով անհրաժեշտ է նշել նաև մյուս բորսաների տվյալները։   


Հայտարարագրում անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելուց հետո գեներացված փաստաթուղթն անհրաժեշտ է վավերացնել թվային ստորագրությամբ և վերբեռնել համակարգ։

Առցանց եղանակով լրացնելու անհնարինության դեպքում լրացված հայտարարագրի թղթային տարբերակն անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայացնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն։

Հայտարարագրի ներկայացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ և տեսահոլովակներ կարող եք գտնել  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում։

Ուշադրություն
Իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձի պետական գրանցումից հետո 40 օրվա ընթացքում չներկայացնելը կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ նախ՝ նախազգուշացման, ապա՝  մինչև 100,000 ՀՀ դրամ վարչական տուգանքի տեսքով:

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր