ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ էլեկտրոնային ստորագրություն

Էլեկտրոնային ստորագրությունը ձեռագիր ստորագրության թվային համարժեքն է։ Այն էլեկտրոնային փաստաթղթերն առցանց վավերացնելու անվտանգ, արագ ու վստահելի միջոց է, որը թույլ է տալիս բացառել ստորագրության կեղծումները։ 

Էլեկտրոնային ստորագրությունը հնարավոր է ակտիվացնել «ԵսԵմ» բջջային ID SIM քարտի կամ նույնականացման քարտի միջոցով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտով թվային փաստաթղթեր ստորագրելու համար պարզապես անհրաժեշտ է բջջային հեռախոսի վրա հայտնվող պատուհանում լրացնել 6-նիշանոց ծածկագիրը, որը ստեղծվել է բջջային օպերատորի գրասենյակում։


Ստորև ներկայացված տեղեկատվությունը վերաբերում է էլեկտրոնային ստորագրությունը նույնականացման քարտով ակտիվացնելու հաջորդական քայլերին։


Նույնականացման քարտով էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո հետևել ուղեցույցի հաջորդական քայլերին՝

  • ներբեռնել անհրաժեշտ ծրագրերը,
  • ակտիվացնել նույնականացման քարտի PIN և PUK ծածկագրերը։

Ներկայացվող պահանջները

Ուշադրություն
Թվային ստորագրության համակարգչային ծրագրերը հասանելի են միայն Windows օպերացիոն համակարգերով։

Վճարման չափը և կարգը

Թվային ստորագրության ծառայությունն անվճար է։

Տրամադրման ժամկետը և կարգը

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտի դեպքում էլեկտրոնային ստորագրությունն ակտիվանում է անմիջապես, իսկ նույնականացման քարտի դեպքում ծառայությունից հնարավոր է օգտվել համապատասխան ծրագրերը համակարգչում ներբեռնելուց հետո։ 


Հղում օրենսդրությանը

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 060 46-04-05

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 060 46-45-04 

Ծառայությունը մատուցող՝
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ
Այս էջը օգտակա՞ր էր