ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ իրավաբանական անձանց լուծարման պետական գրանցում

Իրավաբանական անձանց լուծարման գործընթացն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Լուծարման հանձնաժողովը
Տրամադրման տևողությունը
մինչև 35 օր

Պահանջվող փաստաթղթերը

Իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը լուծարման գործընթացն ավարտելուց հետո լուծարման պետական գրանցում կատարելու համար գործակալություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝ 

  • դիմում,
  • իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին,
  • լուծարման հաշվեկշիռը,
  • իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման մասին (այն է՝ Այլ իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը կազմակերպում է լուծարվող կազմակերպության գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:


Սնանկության հետևանքով լուծարված
իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում  է նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը։


Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով
իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարումն իրականացվում է վճռում նշված մարմնի, իսկ նման նշման բացակայության դեպքում` իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի կողմից, որոնք լուծարումը գրանցելու համար գործակալություն են ներկայացնում դատարանի վճիռը:


Տրամադրման ժամկետը և կարգը

Իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը լուծարման գործընթացն ավարտելուց հետո փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն՝ լուծարման պետական գրանցում կատարելու համար:


Գործակալությունը իրավաբանական անձի կողմից լուծարման մասին դիմում ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հանձնաժողովին։  

Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: 


Գործակալությունը լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ստանալուց հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին։
Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում: 


Ներկայացված փաստաթղթերի ստուգումից և նախատեսված հավաստումները ստանալուց հետո լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված, և 1 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունում լուծարման մասին տեղեկությունները գրառվում են պետական միասնական գրանցամատյանում: 

Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած պետական գրանցման պահից:

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր