ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ քաղվածք պետական միասնական գրանցամատյանից

Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանից քաղվածքներ ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել դիմում և վճարել սահմանված պետական տուրքը։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձիք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
3,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Անձը քաղվածք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում

  • դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում),
  • անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնականացման քարտ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր` քաղվածքի տրամադրման համար,
  • եթե լիազորված անձ է` լիազորագիրը անձնագրերի պատճենների հետ։


Վճարման չափը և կարգը

Վճարումն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005016499։

Վճարման չափ՝ 3,000 ՀՀ դրամ
 
Քաղվածքը նույն նույն աշխատանքային օրվա ընթացքում ստանաու համար անհրաժեշտ է վճարել 8,000 ՀՀ դրամ 900013194049 հաշվեհամարին։  

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմողը` դիմումը գործակալություն մուտքագրելու օրվանից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ստանալ պատասխանը` 4-րդ կամ 5-րդ աշխատանքային օրը ժամը 10.00-ից սկսած:

Այն դեպքում, երբ դիմողի հետ կնքվում է քաղվածքի տրամադրման վճարովի ծառայության մատուցման պայմանագիր, դիմումը գործակալություն մուտք լինելու պահից` քաղվածքը տրամադրվում է նույն աշխատանքային օրվա ըւնթացքում։


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ատորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր