ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ պետական մարմնի պետական հաշվառում

Պետական մարմնի պետական հաշվառումն իրականացվում է գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի), օրենքով նախատեսված դեպքում՝ պետական մարմնի ղեկավարի դիմումի հիման վրա։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 1 աշխատանքային օր

Հաշվառման համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։


Ներկայացվող պահանջները 

Դիմելու համար անհրաժեշտ է լինել պետական մարմնի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավար), պետական մարմնի ղեկավարը կամ նշված անձանց կողմից լիազորված անձը։ 


Պահանջվող փաստաթղթերը

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • պետական մարմնի անվանումը,
  • տեղեկություններ պետական մարմին ստեղծելու մասին իրավական ակտի վերաբերյալ,
  • գտնվելու վայրի հասցեն,
  • կոնտակտային տվյալներ՝ էլեկտրոնային փոստի հասցե, համացանցային կայքէջի հասցե, հեռախոսահամար,
  • պետական մարմնի ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն։


Վճարման չափը և կարգը

Պետական մարմնի պետական հաշվառման, փոփոխությունների պետական հաշվառման, պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:

Տրամադրման ժամկետը և կարգը

Պետական մարմնի պետական հաշվառումն իրականացվում է 1 օրվա ընթացքում։ 


Հղում օրենսդրությանը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր