Դիմել հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումից հանելու համար
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումից հանումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Դիմելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։
Ներկայացվող պահանջները
Դիմելու համար անհրաժեշտ է լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձ։
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում՝ ստորագրված առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կամ լիազորված անձի կողմից,
- անձը հաստատող փաստաթուղթ,
- լիազորագիր (լիազորված անձի դեպքում),
- գործունեության դադարման մասին իրավասու մարմնի որոշումը։
Ուշադրություն
Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադրի գործունեության դադարման հիմքով առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար ներկայացվում է միայն շահագրգիռ անձի դիմումը:
Տրամադրման ժամկետը և կարգը
Հղում օրենսդրությանը
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48