Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Բիզնես և արդյունաբերություն
Ստանալ հիմնադրամների լուծարման պետական գրանցում
Հիմնադրամների լուծարման դեպքում պետական միասնական գրանցամատյանում կատարվում է լուծարման մասին տեղեկությունների գրառում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Տրամադրման տևողությունը
Մինչև 21 օր
Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:
Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով և սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:
Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով և սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:
Պահանջվող փաստաթղթերը
Հիմնադրամը լուծարման պետական գրանցման համար իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`
- դիմում,
- իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին,
- լուծարման հաշվեկշիռ,
- իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման մասին (այն է՝ Այլ իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը կազմակերպում է լուծարվող կազմակերպության գործունեությամբ առաջացած անձնակազմին վերաբերող փաստաթղթերի առանձնացումը և հանձնումը պետական կամ համայնքային արխիվ:
- դատարանի որոշում լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Տրամադրման ժամկետը և կարգը
Գործակալությունը լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ստանալուց հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին։Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում:
Եթե լուծարման համար դիմած անձը փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև հարկային մարմնի տված տեղեկանք՝ պետական բյուջեի հանդեպ հարկերի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին՝ տրված լուծարման հաշվեկշիռը հաստատելու օրը կամ ավելի ուշ, ապա հարցումը հարկային մարմին չի ուղարկվում:
Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ պետական գրանցման պահից:
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենք
- «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Ծառայության գծով աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Տրամադրման տևողությունը
Մինչև 21 օր
Ծառայության գծով աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Այս էջը օգտակա՞ր էր