Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Բիզնես և արդյունաբերություն
Ստանալ իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին գրանցում կատարելու վերաբերյալ փաստաթղթեր
Իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին գրանցում կատարելու համար պահանջվող փաստաթղթերի կազմումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 15 աշխատանքային օր
Պահանջվող փաստաթղթերը
Փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել՝
- դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում),
- պահանջվող անձանց անձնագրերի պատճենները,
- ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում նոտարական կարգով վավերացված անձնագրի թարգմանությունը,
- ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում հիմնադիր փաստաթղթերի (կանոնադրություն, վկայական, քաղվածք) նոտարական կարգով վավերացված թարգմանությունները,
- վճարման անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
- E-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով
Հաշվեհամար՝ 900013194049
Վճարման չափ՝ 30.000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում. իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը կատարվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի N 655-ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
Ծառայության գծով աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 15 աշխատանքային օր
Ծառայության գծով աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Այս էջը օգտակա՞ր էր