ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ իրավաբանական անձի պետական գրանցում

Իրավաբանական անձի պետական գրանցմումը թույլ է տալիս իրավաբանական անձին ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտականություններ, հանդես գալ երրորդ անձանց հետ հարաբերություններում, պաշտպանել իր իրավուքներն ու օրինական շահերը, ինչպես նաև ծառայել իր ստեղծման նպատակներին:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր

Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
  • գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,

Ներկայացվող պահանջները 

Լինել իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրանց կողմից լիազորված անձը։


Պահանջվող փաստաթղթերը

  • իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից,
  • իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
  • տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն:


Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց (հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ և այլն) վերաբերյալ հատուկ օրենքներով կարող են նախատեսվել նաև պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:

Վճարման չափը և կարգը

Պետական տուրքը հնարավոր է վճարել՝

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,
  • E-payments վճարային համակարգի միջոցով 


Հաշվեհամար
՝ 900005160727՝ ոչ առևտրային կազմակերպությունների համար (առևտրային կազմակերպությունների պետական գրանցման գրանցման համար պետական տուրք չի գանձվում)
Վճարման չափ՝ 10,000 ՀՀ դրամ
Նպատակ՝
Ոչ առևտրային իրավաբանական անձանց (բացառությամբ կուսակցությունների) պետական գրանցման համար

Տրամադրման ժամկետը և կարգը

Իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացվում է փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում: Կան կազմակերպաիրավական տարբեր ձև ունեցող իրավաբանական անձինք, որոնց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ:
 

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր