Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը
Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը գրանցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։
Ներկայացվող պահանջները
Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ։
Պահանջվող փաստաթղթերը
Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության համար անհրաժեշտ է ներկայացնել․
- իրական շահառուների մասին հայտարարություն,
- դիմում,
- որոշում գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին,
- գործադիր մարմնի նոր ղեկավարի մասին տեղեկություններ՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն,
- կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը,
- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Վճարման չափը և կարգը
Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք 20,000 ՀՀ դրամի չափով։
Վճարումն իրականացվում է E-payments համակարգի միջոցով կամ բանկային փոխանցմամբ։
E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 10,000 դրամ՝ գրանցման համար,
- 10,000 դրամ՝ կանոնադրության փոփոխության համար։
Վճարումը բանկային փոխանցմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 20,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160719 հաշվեհամարին։
Նպատակ՝ «Առևտրային կազմակերպությունների և դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար (բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի տվյալների և առևտրային կազմակերպության մասնակցի տվյալների փոփոխության)»։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը կատարվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80