Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ, վերաթողարկել, փոխանակել նույնականացման քարտը

  • 16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները պարտադիր կերպով ստանում են նույնականացման քարտ՝ ՀՀ տարածքում օգտագործելու համար։
  • 6-16 տարեկան քաղաքացիները նույնականացման քարտ ստանում են կամավոր։
  • Նույնականացման քարտը տրամադրվում է 5 տարի վավերականության ժամկետով։
  • Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ ՀայՓաս-ի նախընտրելի սպասարկման կետ` առցանց այց ամրագրելով։ 

Այս պահին ծառայությունից հնարավոր է օգտվել միայն ՀՀ տարածքում գտնվող սպասարկման կենտրոնների միջոցով։ Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար ծառայությունը հասանելի կլինի շուտով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
5,950 դրամ
Տրամադրման տևողությունը
14 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Նույնականացման քարտ ստանալու այց ամրագրելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է․

  • ընտրել փաստաթղթի և ընտրել ծառայության տեսակը,
  • նույնականանալ «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով կամ լրացնել անձնական տվյալները,
  • կցել փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում),
  • վերանայել, հաստատել դիմումը,
  • ընտրել նախընտրելի սպասարկման տեսակը, նշել ցանկալի սպասարկման կենտրոնը, օրն ու ժամը,
  • կատարել առցանց վճարում՝ ստանալով վճարման անդորագիրը։

 

Ներկայացվող պահանջները

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ունենալ․

Պահանջվող տվյալները

Նույնականացման քարտ ստանալու նախագրանցման հայտի մեջ անհրաժեշտ է նշել․

  • էլեկտրոնային փոստի հասցե,
  • հեռախոսահամար։

Ուշադրություն
Տվյալների ճշգրտման համար որոշ դեպքերում անհրաժեշտ կլինի կցել փաստաթղթեր։

Վճարման չափը և կարգը

Նույնականացման քարտը առաջին անգամ ստանալու, վերաթողարկելու կամ փոխարինելու համար վճարվող պետական տուրքը 5,950 դրամ է։

Ուշադրություն
Արագացված ընթացակարգով նույնականացման քարտ ստանալու վճարման չափը հայտնի կլինի շուտով։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Նախնական էլեկտրոնային հայտը ուղարկելուց և հաստատում ստանալուց հետո նշված օրը և ժամին անհրաժեշտ է ներկայանալ սպասարկման կենտրոն՝ անձը հաստատող փաստաթղթով։

  • Տեղում անհրաժեշտ է տրամադրել մատնահետք, ստորագրություն և լուսանկարվել։

  • 14 աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթի պատրաստ լինելու մասին ծանուցում ստանալուց հետո անհրաժեշտ է մոտենալ նույն սպասարկման կենտրոն և վերցնել այն՝ կրկին տրամադրելով մատնահետք։


Հղում օրենսդրությանը

«Անձը հաստատող փաստաթղթի մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
+374 60770555

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր