Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի միացման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառում

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի միացման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։ 

Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
15-25 րոպե
Ծառայության արժեքը
մինչև 10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Փոփոխության համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության  տարածքային սպասարկման գրասենյակներ։

Ներկայացվող պահանջները 

Դիմելու համար անհրաժեշտ է լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։


Պահանջվող փաստաթղթերը

Միացող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`

  • դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորված անձի կողմից),
  • իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Միացման արդյունքում ընդլայնված առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝

  • դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորված անձի կողմից),
  • կատարված փոփոխությունների մասին իրավասու մարմնի որոշումը,
  • կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
  • միացող առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:


Վճարման չափը և կարգը

Վճարումն իրականացվում է E-payments համակարգի միջոցով կամ բանկային փոխանցմամբ։


Պետական տուրքի չափը ըստ կազմակերպության ձևավորվում է հետևյալ կերպ՝ 

  • առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների պետական հաշվառման տուրքը կազմում է 10,000 ՀՀ դրամ, հաշվեհամար՝ 900005160719,
  • ոչ առևտրային կազմակերպությունների ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման տուրքը կազմում է 5,000 ՀՀ դրամ, հաշվեհամար՝ 900005160727:
  • հիմնարկների հաշվառման տուրքը կազմում է 5,000 ՀՀ դրամ, հաշվեհամար՝ 900005160743:


Տրամադրման ժամկետը և կարգը

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի միացման ճանապարհով վերակազմակերպումն իրականացվում է դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր