Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Բիզնես և արդյունաբերություն
Ստանալ ցեմենտի բացթողնման, վերամշակման, մաքսային ընթացակարգերով ներմուծմամբ զբաղվելու իրավունք
Ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» «Մաքսային ընթացակարգերով ներմուծում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը տրամադրվում է էկոնոմիկայի նախարարության կողմից։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
Բազային տուրքի 14-ապատիկի չափով
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր
Ներկայացվող պահանջները
Սույն գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ զբաղվելու ծանուցման մեջ նշված ծանուցման ենթակա գործունեության թույլտվություն։ Իրավաբանական անձանց դեպքում՝ օրենքի կամ իր կանոնադրության համաձայն ունենալ իրավունք զբաղվելու ծանուցման մեջ նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակով։
Պահանջվող փաստաթղթերը
իրավաբանական անձանց դեպքում՝
- կազմակերպության անվանումը,
- պետական գրանցման համարը,
- գտնվելու վայրը,
- գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
- ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել։
- անհատ ձեռնարկատիրոջ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) անունը, ազգանունը,
- բնակության կամ հաշվառման վայրը,
- գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
- պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան),
- ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել (հիմք` «Գործունեության ծանուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված):
Վճարման չափը և կարգը
Պետական տուրքը հնարավոր է վճարել՝
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
14-ապատիկի չափով
Հաշվեհամար՝ 900005001541
Նպատակ՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար
Տրամադրման ժամկետը և կարգը
Հաշվառումն իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթաքում։
Հղում օրենսդրությանը
- Գործունեության իրականացման ծանուցման մասին ՀՀ օրենք
- Պետական տուրքի մասին ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 673-Ն որոշում
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
Բազային տուրքի 14-ապատիկի չափով
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Այս էջը օգտակա՞ր էր