Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) իրավաբանական անձանց առավել տարածված տեսակներից է։ Այն տարբերվում է մյուս տեսակներից նրանով, որ ունի մի քանի բաժնետեր, գործունեությունը շահույթ հետապնդող է և տեղեկատվությունը բաց է։
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ լիազոր մարմին անձամբ ներկայանալու միջոցով։ Առցանց եղանակով ծառայությունն այժմ հասանելի է միայն նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց համար։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Դիմելու համար անհրաժեշտ է․
- ընտրել մուտք ID քարտով տարբերակը,
- անձնական տիրույթում ընտրել «Նոր ընկերություն» կոճակը,
- սեղմել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն»,
- լրացնել պահանջվող տվյալները և պահպանել,
- ընտրել ընկերության ֆիրմային անվանումը, տառադարձել այն ռուսերեն ու անգլերեն,
- նշել կազմակերպության իրավաբանական և գործունեության հասցեները (եթե տարբեր են), ապա՝ տնտեսական գործունեության տեսակը,
- ընտրել գեներացված կանոնադրության նմուշը (առցանց գրանցումը հնարավոր է միայն ըստ ստանդարտ նմուշի),
- լրացնել հիմնադրի կամ հիմնադիրների տվյալները,
- նշել կանոնադրական կապիտալի չափը՝ ըստ տոկոսների կամ դրամական արժեքի (Կանոնադրական կապիտալի նվազագույն չափ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, այնուամենայնիվ էլեկտրոնային համակարգում զրոյական չափ հնարավոր չէ նշել, այն լրացվում է՝ ըստ հիմնադրի կամ հիմնադիրների հայեցողության),
- լրացնել գործադիր մարմնի տվյալները (հիմնադիրները կարող են լինել ֆիզիկական կամ իրավաբանական անձինք)։
Ներկայացվող պահանջները
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) առցանց գրանցելու համար անհրաժեշտ են․
- նույնականացման քարտ,
- նույնականացման քարտ կարդացող սարք,
- ակտիվ թվային ստորագրություն,
- հիմնադրի կամ հիմնադիրների անձնագրային տվյալներ,
- կանոնադրություն։
Այս քայլերից հետո կգեներացվի դիմում, որն անհրաժեշտ է ներբեռնել, հաստատել թվային ստորագրությամբ և վերբեռնել համակարգ՝ անհրաժեշտության դեպքում կցելով այլ փաստաթղթեր։
Տրամադրման ժամկետը և կարգը
- ՍՊԸ-ի գրանցման քաղվածքը կամ մերժումը ուղարկվում է տրամադրված էլ․ փոստի հասցեին՝ մերժման դեպքում պատճառների բացատրությամբ։
- Գրանցման քաղվածքում նշվում են ՍՊԸ-ի պետական հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), որը նրա նույնականացման կոդն է։
Հղում օրենսդրությանը
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Հեռախոսահամար՝
(+374) 033 72-67-63
Հեռախոսահամար՝
(+374) 010 20-14-48