Ծանուցել զբոսաշրջային գործունեության մասին
Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են յուրաքանչյուր տարի ծանուցել իրենց գործունեության մասին՝ կատարելով համապատասխան վճար։ Ծանուցում կարող է ներկայացնել միայն կազմակերպության տնօրենը։ Մեկից ավելի տեսակի զբոսաշրջային գործունեություն իրականացնելու դեպքում անհրաժեշտ է յուրաքանչյուրի համար ներկայացնել առանձին հայտ։
Ծանուցում պետք է ներկայացնեն՝
- զբոսաշրջային օպերատորները,
- զբոսաշրջային գործակալները,
- զբոսավարները և ուղեկցորդները,
- հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք։
Ինչպե՞ս դիմել
«Շարունակել» կոճակը սեղմելուց և նույնականացվելուց հետո անհրաժեշտ է.
- լրացնել պահանջվող տվյալները,
- կատարել վճարումը,
- հանձնել հայտը։
Ուշադրություն
- Այս պահին իրենց գործունեության մասին կարող են ծանուցել միայն ՀՀ քաղաքացի զբոսաշրջային օպերատորները (տնօրենները) և զբոսաշրջային գործակալները (տնօրենները)։
- Հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց, զբոսավարների, ուղեկցորդների և օտարերկրացիների համար ծանուցում ներկայացնելու հնարավորությունը հասանելի կլինի շուտով։
Ներկայացվող պահանջները
- Ծանուցում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» թվային նույնականացում։
- Բացի տնօրենից՝ զբոսաշրջային օպերատորները և զբոսաշրջային գործակալները պետք է ունենան առնվազն մեկ հիմնական գրանցված աշխատող։
Յուրաքանչյուր գործունեության համար պահանջվում է հետևյալ կարգավիճակը․
- զբոսաշրջային օպերատորի դեպքում՝ գրանցված իրավաբանական անձ,
- զբոսաշրջային գործակալի դեպքում՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,
- հյուրանոցային ծառայություն մատուցողի դեպքում՝ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ,
- զբոսավարի կամ ուղեկցորդի դեպքում՝ անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ։
Պահանջվող տվյալները
Համակարգում տվյալների մեծ մասը լրացվում է ինքնաշխատ։
Անհրաժեշտ է միայն նշել.
- կազմակերպության անվանումը, որով կազմակերպությունը հայտնի է ոլորտում հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով,
- լրացուցիչ գործունեության հասցեն՝ առկայության դեպքում,
- այլ երկրներում գործող լիցենզիաների տվյալները՝ առկայության դեպքում։
Վճարման չափը և կարգը
Զբոսաշրջային ծառայությունների մասին ծանուցման վճարը 5,000-150,000 դրամ է` կախված գործունեության տեսակից։
- Զբոսաշրջային օպերատորի գործունեություն՝ 80,000 դրամ
- Զբոսաշրջային գործակալի գործունեություն՝ 30,000 դրամ
- Զբոսավարի գործունեություն՝ 5,000 դրամ
- Ուղեկցորդի գործունեություն՝ 5,000 դրամ
- Հյուրանոցային ծառայություններ հյուրանոցում՝ 150,000 դրամ
- Հյուրանոցային ծառայություններ ապարտհոթելում՝ 10,000 դրամ
- Հյուրանոցային ծառայություններ առողջարանում՝ 50,000 դրամ
- Հյուրանոցային ծառայություններ մոթելում՝ 50,000 դրամ
- Հյուրանոցային ծառայություններ հոսթելում՝ 50,000 դրամ
- Հյուրանոցային ծառայություններ մասնագիտացված ճամբարում կամ տանը՝ 30,000 դրամ
- Հյուրանոցային ծառայություններ հանգստյան տանը՝ 20,000 դրամ
- Հյուրանոցային ծառայություններ քեմփինգում՝ 15,000 դրամ
- Հյուրանոցային ծառայություններ հյուրատանը՝ 15,000 դրամ
- Հյուրանոցային ծառայություններ զբոսաշրջային տանը (B&B)՝ 5,000 դրամ
Ուշադրություն
Եթե ծանուցված գործունեությունն իրականացվում է մեկից ավելի հասցեներում, ապա յուրաքանչյուրի համար գանձվում է առանձին վճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ծանուցումը հաստատվում է հայտը ներկայացնելուց անմիջապես հետո։
Հղում օրենսդրությանը
- «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենք
- «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2025 թվականի հունվարի 23-ի N 76-Ն որոշում
Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
(+374) 11 597 137
(+374) 11 597 137