Բիզնես և արդյունաբերություն

Հիմնադրամների փոփոխություններով պայմանավորված պետական գրանցման ծառայության մատուցում

Պետական միասնական գրանցամատյանում կատարված փոփոխությունների մասին գրառում
Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
5,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
15 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

Հիմնադրամը փոփոխությամբ պայմանավորված  պետական գրանցման համար իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`
 
 կանոնադրության փոփոխության դեպքում՝
1. դիմում.
2. կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին իրավասու մարմնի որոշումը. եթե փոփոխությունները վերաբերում է հիմնադրամի նպատակներին և (կամ) շահառուների խմբերին, ապա ներկայացվում է նաև դատարանի որոշումը
3. կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).
4. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
 
գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության դեպքում՝
1. դիմում
2. իրավաբանական անձի լիազորված մարմնի որոշումը (որոշումները) պետական գրանցում ստացած գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին.
3. գործադիր մարմնի նոր ղեկավարի մասին տեղեկություններ՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն.
4. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
 

Ժամկետներ

Հիմնադրամի փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցումը իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: Պետական գրանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2011-թ-ի թիվ 860-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում՝ նուն որոշմամբ սահմանված վճարովի ծառայության համար սահմանված համապատասխան վճարը վճարելու դեպքում:
 

Վճարման չափը

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
 
·         Նպատակը
Հիմնադրամի փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման համար
 
·         Վճարման եղանակը
Անկանխիկ
 
·         Վճարման չափը
5,000 ՀՀ դրամ
 
 
·         ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005160727
 
 
ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
 
·         Նպատակը
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում կամ հինգ աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամի փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման կամ գրանցման գրավոր մերժման (նշելով մերժման հիմքերը) վճարովի ծառայության մատուցման համար
 
·         Վճարման եղանակը
Անկանխիկ
 
·         Վճարման չափը համապատասխանաբար՝
60,000 ՀՀ դրամ, 40,000 ՀՀ դրամ, 30,000 ՀՀ դրամ
 
·         ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը
900013194049 
 
Հիմնադրամի պետական գրանցման ժամանակ 2-ից ավելի կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրության և հաստատման վճարովի ծառայության մատուցման համար
 
·         Վճարման եղանակը
Անկանխիկ
 
·         Վճարման չափը ՝
2,000 ՀՀ դրամ
 
·         ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը
900013194049 
 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հիմնադրամի փոփոխությունների պետական գրանցման մերժման հիմքերն են՝
1) իրավաբանական անձի փոփոխությունների` օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված կարգի խախտումը.
2)«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին
3) առկա է իրավաբանական անձի փոփոխության գրանցումն արգելող կամ սահմանափակող` դատարանի համապատասխան որոշում կամ վճիռ:
 
Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր