ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառում

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
  • կազմել ու ներկայացնել դիմում,

Ներկայացվող պահանջները 

Լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։


Պահանջվող փաստաթղթերը

  • դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
  • կատարված փոփոխությունների մասին իրավասու մարմնի որոշումը,
  • կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:


Եթե պետական հաշվառում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա պահանջվող փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:


Վճարման չափը և կարգը

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք 10,000 ՀՀ դրամի չափով։

Այն հնարավոր է վճարել՝

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,


Նպատակ՝ 
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառման համար
Վճարման եղանակը՝ Անկանխիկ
Հաշվեհամար՝ 900005160727՝ առանձնացված ստորաբաժանման համար և 900005160743՝ հիմնարկի համար


Տրամադրման ժամկետը և կարգը

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
  • ՀՀ կառավարության 02.06.2011-թ-ի թիվ 860-Ն որոշում
 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր