Բիզնես և արդյունաբերություն

Հանել հաշվառումից պետական մարմնին

Պետական մարմնի պետական հաշվառումից հանումն իրականացվում է գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի), օրենքով նախատեսված դեպքում պետական մարմնի ղեկավարի դիմումի հիման վրա:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

Պետական մարմնի հաշվառումից հանելու համար դիմել կարող են՝
  • պետական մարմնի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավար),
  • պետական մարմնի ղեկավարը,
  • վերը նշված անձանց կողմից լիազորված անձ։ 


Դիմելու համար անհրաժեշտ է՝ 

Պետական մարմնի պետական հաշվառումից հանման համար գործակալություն է ներկայացվում դիմում:


Վճարման չափը և կարգը

Պետական մարմնի պետական հաշվառման, փոփոխությունների պետական հաշվառման, պետական հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:


Տրամադրման ժամկետը և կարգը

Պետական մարմինը հաշվառումից հանվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Վերակազմակերպման արդյունքով պետական մարմնի գործունեությունը դադարելու դեպքում պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում իրավահաջորդի մասին։ 

Հղում օրենսդրությանը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր