ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ արհեստական բանականության ոլորտի հաշվողական ռեսուրսների աջակցություն

Ծառայությունը նախատեսված է արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց և կազմակերպությունների համար, որոնք բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների կարիք ունեն (High-performance computing - HPC)։
Ծրագրի շրջանակում հայտ ներկայացնողները կարող են անվճար օգտվել անհրաժեշտ հաշվողական ռեսուրսներից՝ իրենց հետազոտությունները, նախագծերը կամ պրոդուկտները զարգացնելու համար։

Ծրագրին կարող են դիմել ուսանողներ, հետազոտողներ, ստարտափներ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպություններ՝ սահմանված պահանջներին համապատասխան։

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ռեզիդենտներ, ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
5 րոպե
Տրամադրման տևողությունը
Հայտի ընդունման օրվանից սկսած` մինչև 3 ամիս

Ծրագրի մասին

Ծրագիրը պետական աջակցության փորձնական ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։

Ծրագրի նպատակն է՝

  • խթանել արհեստական բանականության ոլորտի զարգացումը ՀՀ-ում,

  • ապահովել նորարարների, հետազոտողների և կազմակերպությունների հասանելիությունը բարձր հզորության հաշվողական ռեսուրսներին,

  • աջակցել գիտական, կրթական և տեխնոլոգիական նախագծերի իրականացմանը։

Ծրագրի շրջանակում հաշվողական ռեսուրսները տրամադրվում են Amazon Web Services (AWS) հարթակի միջոցով։

Ներկայացվող պահանջները

Ծրագրին կարող են դիմել միայն ՀՀ ռեզիդենտները՝ (որոնք դմելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են 183 և ավելի օր) հետևյալ խմբերից.

Ֆիզիկական անձինք

  • բակալավրիատում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորող ուսանողներ,

  • բարձրագույն ուսումնական հաստատությունում, գիտական կազմակերպությունում կամ հետազոտական համալսարանում գիտատեխնոլոգիական կամ նորարարական գործունեությամբ զբաղվող անձինք կամ թիմեր։

Անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք

  • բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպություններ կամ անհատ ձեռնարկատերեր (ԱՁ-ներ),

  • գործունեությունը պետք է համապատասխան լինի ՀՀ կառավարության կողմից սահմանված տնտեսական գործունեության դասակարգիչներին,

  • հայտ ներկայացնելու պահին պետք է ունենան 5-ից 100 աշխատակից։

Դիմողը պարտավոր է ներկայացնել իրական և հավաստի տեղեկատվություն և չլինել օրենքով սահմանված հանցագործությունների մեջ ներգրավված։

Պահանջվող տվյալները

Դիմումում ներկայացվում են՝

  • ֆիզիկական անձի կամ կազմակերպության տվյալներ,

  • կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե)։

Նախագծի վերաբերյալ տեղեկատվություն

  • նախագծի կամ պրոդուկտի նկարագրություն,

  • գիտական և տեխնիկական նպատակներ,

  • զարգացման փուլը (գաղափար, նախատիպ, մշակում և այլն),

  • տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակ 1-9,

  • ակնկալվող արդյունքներ և ազդեցություն։

Ռեսուրսների օգտագործման պլան

  • ինչպիսի հաշվողական ռեսուրսներ են անհրաժեշտ,

  • օգտագործման տևողությունը,

  • տվյալների պահպանման պահանջները,

  • արդյունավետության և օգուտի կանխատեսում։

Դիմողը նաև պարտավորվում է պահպանել արհեստական բանականության էթիկական սկզբունքները և ՀՀ օրենսդրության պահանջները։

Աջակցության չափը

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվում է՝

  • 100% սուբսիդավորված,

  • հաշվողական ռեսուրսների արժեքը ամբողջությամբ փոխհատուցվում է պետության կողմից։

Աջակցությունը կարող է ներառել՝

  • CPU և GPU ժամեր,

  • օպերատիվ հիշողություն (RAM),

  • տվյալների պահուստավորման ծավալ,

  • մենթորական աջակցություն։

Տրամադրվող ռեսուրսների ծավալը որոշվում է հայտի գնահատման արդյունքում՝ հաշվի առնելով ծրագրի ընդհանուր սահմանաչափը։ Ռեսուրսները կարելի է օգտագործել միայն հայտում նշված նպատակով։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Հայտերի ընդունման ժամկետը՝ 40 օրացույցային օր։

  • Հայտերի գնահատման ժամկետը՝ մինչև 3 ամիս։

  • Հայտերի գնահատումը իրականացվում է հանձնաժողովի կողմից։

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ պարզաբանումներ։ Այդ դեպքում հանձնաժողավը կապ է հաստատում դիմողի հետ դիմումում ներկայացված կոնտակտային տվյալների (էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար) միջոցով։ Դիմողը տրամադրում է պարզաբանումները գրավոր եղանակով հանձնաժողովին՝ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ գրությունը ստանալուց հետո 3 ախատանքային օրվա ընթացքում։ 

Փորձագետներից, կազմակերպություններից կամ պետական մարմիններից փորձագիտական կամ մասնագիտական կարծիք ստանալու անհրաժեշտության դեպքում, տվյալ հայտի ուսումնասիրության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օր։

Հայտը հաստատելու դեպքում՝

  • դիմողի և նախարարության միջև կնքվում է պայմանագիր,

  • ռեսուրսներին հասանելիությունը տրամադրվում է մինչև 12 ամիս ժամկետով։

Դիմողը պարտավոր է ամեն ամիս ներկայացնել հաշվետվություն ռեսուրսների օգտագործման վերաբերյալ։ 

Ուշադրություն

Հայտը հաստատում չի ստանում, եթե․

  • չի համապատասխանում ներկայացված տվյալների հետ,

  • ներկայացված տվյալները հավաստի չեն կամ կեղծ են,

  • նախագիծը վերաբերում է հետևյալ դեպքերին՝

    • զենքի մշակման և ռազմական կիրառությունների տեխնոլոգիաներ՝ առանց համապատասխան թույլտվության,

    • զանգվածային հսկողության և անձնական տվյալների պաշտպանության խախտում թույլ տվող համակարգեր,

    • խտրականություն կամ կողմնակալություն պարունակող ալգորիթմական լուծումներ։

Պահանջների խախտման դեպքում նախարարությունը կարող է դադարեցնել աջակցությունը։ Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով։

Հղում օրենսդրությանը

  • «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք

  • ՀՀ կառավարության՝ 2025 թվականի փետրվարի 13-ի N 142-Ն որոշում

  • ՀՀ կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1966-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
9:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00-18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր