ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Դիմել առևտրային կազմակերպությունների ստեղծման մասին անհրաժեշտ փաստաթղթերի կազմման համար՝ նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը

Առևտրային կազմակերպությունների ստեղծման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
35,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 4 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել՝ 
  • դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում),
  • պահանջվող անձանց անձնագրերի պատճենները,
  • ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում նոտարական կարգով վավերացված անձնագրի թարգմանությունը,
  • ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում հիմնադիր փաստաթղթերի (կանոնադրություն, վկայական, քաղվածք) նոտարական կարգով վավերացված թարգմանությունները, 
  • վճարման անդորրագիր։


Վճարման չափը և կարգը

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,
  • E-payments վճարային համակարգի միջոցով
Հաշվեհամար՝ 900013194049
Վճարման չափ՝ 35.000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում. առևտրային կազմակերպությունների ստեղծման
 

Տրամադրման ժամկետը և կարգը

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը կատարվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում։ 


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-ն որոշում
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր