Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել հարկային հաշվետվություն
Առցանց հարկերի վճարումն ու հարկային հաշվետվությունների ներկայացումը բիզնեսի զարգացմանը, հարմարավետությանն ու պետության հետ նրա համագործակցության ամրապնդմանն ուղղված ծառայություններ են։
ՀՀ-ում հարկային հաշվետվությունները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։
Հարկային հաշվետվությունները ներկայացնելու համար Ձեզ անհրաժեշտ են՝
- թվային ստորագրություն,
- նույնականացման քարտ,
- նույնականացման քարտ կարդացող սարք։
Դիմելու համար անհրաժեշտ է՝
-
այցելել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
-
գրանցվել կամ մուտք գործել անձնական էջ,
-
ընտրել «Հաշվետվություններ» բաժինը,
-
ընտրել հաշվետվության ձևը և լրացնել այն՝ առաջարկվող ցանկերից ընտրելով անհրաժեշտ հաշվետու տարին և հաշվետու ժամանակաշրջանը,
-
լրացնել պահանջվող տվյալները, և հաշվետվությունը կհայտնվի «Անավարտ հաշվետվություններ» բաժնում, որը անհրաժեշտ դեպքերում այն խմբագրելու հնարավորություն է տալիս,
-
ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված հաշվետվություններ» բաժնում,
-
ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել այն թվային ստորագրությամբ,
-
նորից բեռնել և հանձնել։
Ուշադրություն
Համակարգից օգտվելիս դժվարություններ առաջանալու դեպքում անհրաժեշտ է սեղմել էջի ներքևում գտնվող «Ինչպե՞ս օգտվել համակարգից» կոճակը։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44