Բիզնես և արդյունաբերություն

Տնօրինած անասնատեսակի եվ դրա քանակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

Տեղեկանք ստանալու նպատակով դիմելու իրավունք ունի 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք, ով համայնքի տարածքում տնօրինում է անասուն, պահում է տնային կենդանի: Քաղաքներում տնային կենդանիներ պահում են համաքաղաքային կանոնններին համապատասխան, որոնք ենթակա են ամենամյա հաշվառման։

Ծառայության մասին բովանդակությունը մշակման փուլում է
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 օր

Դիմելու եղանակը՝

 

1. Դիմում-հայտարարությունը ներկայացվում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակցին անձամբ կամ լիազորված անձի միջոցով (լիազորագիրը կցվում է դիմումին), ինչպես նաև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված դիմում-հայտարարությունը կարող է ներկայացվել պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով,
2. Դիմում-հայտարարության հետ ներկայացվում են ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը,
3. Համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները պատճենահանում է, դրանց վրա կատարում է գրառում բնօրինակների հետ համապատասխանության մասին և փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում է դիմումատուին,
4. Տրամադրվում է տեղեկանքը կամ գրավոր մերժվում է ծառայության տրամադրումը։
 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

 

1. Դիմում-հայտարարություն՝ լրացված սահմանված ձևով: Դիմում-հայտարարության ձևը տրամադրում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը։ Դիմում-հայտարարության ձևը հնարավոր է ներբեռնել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի տեղեկատուներ բաժնի ձևաթղթերի շտեմարանից,
2. Դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ,
3. Համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից տրված տեղեկանք՝ որում ներառում է տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ դիմումատուի կողմից տնօրինվող անասնատեսակները և դրանց քանակը,
4. Քաղաքային բնակավայրում ավագանու սահմանած կարգին համապատասխան տնային կենդանիներ պահելու թույլտվության համար նախատեսված տեղական տուրքի վճարի անդորրագիր:
 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

 

1. Ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ոչ լիաժեք ներկայացում,
2. Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն օրենսդրության պահանջներին,
3. Ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների բացահայտում:
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Այս էջը օգտակա՞ր էր