ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Դիմել միաձուլման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման համար՝ նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը

Միաձուլման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձանց պետական գրանցման համար փաստաթղթերի և տեղեկությունների հավաքագրումն ու կազմումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Ծառայության արժեքը
250,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 45 աշխատանքային օր
 

Պահանջվող փաստաթղթերը

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ առանձնացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթեր կազմելու համար Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացվում՝
  • դիմում, որը պետք էներառի անհրաժեշտ տեղեկություններ առանձնացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման փաստաթղթեր կազմելու համար, ծառայության մատուցման ժամկետի և վճարի չափի մասին,
  • վճարման անդորրագիր։


Վճարման չափը և կարգը

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,
  • E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.
Հաշվեհամար՝ 9000013194049
Նպատակ՝ Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում. առանձնացում՝ երկու կազմակերպությունները
 
Վճարման չափ՝
250,000 ՀՀ դրամ՝ երկու կազմակերպությունների միաձուլման դեպքում
80,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում
 

Տրամադրման ժամկետը և կարգը

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ առանձնացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմումն իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝
  • 2 կազմակերպությունների միաձուլման դեպքում՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում,
  • յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում՝ ևս 15 աշխատանքային օր:

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-ն որոշում
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր