Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ
«ԵսԵմ» բջջային ID SIM քարտի միջոցով անձը կարող է անվտանգ կերպով նույնականացվել թվային ծառայություններից օգտվելիս, կատարել վստահելի գործարքներ և ստորագրել թվային փաստաթղթեր։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել նախընտրելի բջջային օպերատորի գրասենյակ:
Ուշադրություն
eSIM տեսակի քարտերով աշխատող հեռախոսների համար թվային նույնականացման լուծումը հասանելի կլինի շուտով։
Պահանջվող փաստաթղթերը
-
նույնականացման քարտ կամ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի վկայական և անձնագիր (ընդ որում՝ նույնականացման քարտի չիպի կամ PIN և PUK ծածկագրերի առկայությունը պարտադիր չէ),
- դիմողի անունով գրանցված և գործող հեռախոսահամար (հեռախոսահամար չունենալու դեպքում անհրաժեշտ է ձեռք բերել այն)։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ֆիզիկական քարտը փոխելիս նախկին քարտի հեռախոսահամարները կարող են ջնջվել, ինչի պատճառով հարկավոր է բոլոր հեռախոսահամարները նախապես պահպանել հեռախոսի մեջ կամ ամպային տիրույթում (cloud):
Վճարման չափը և կարգը
«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել քարտի վերաթողարկման համար նախատեսված վճարը՝ 500 դրամ։
Նոր SIM քարտ գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև սակագնային փաթեթի արժեքը՝ ըստ տվյալ օպերատորի սակագների։
Տրամադրման կարգը
Գրասենյակում բջջային օպերատորի հրահանգներից հետո անհրաժեշտ է ինքնուրույն ստեղծել ծածկագիր (PIN կոդ), որը կիրառվելու է յուրաքանչյուր անգամ առցանց նույնակացվելիս կամ փաստաթուղթ ստորագրելիս։
Ծածկագիրը ապահովում է անհատի անձնական տվյալների անվտանգությունը, ուստի այն չի կարելի փոխանցել այլ անձանց։ Ծածկագիրն այլ անձանց հասանելի դառնալու դեպքում անհրաժեշտ է անձնագրով մոտենալ օպերատորի գրասենյակ և փոխել այն։
Բջջային ID SIM քարտ ձեռք բերելուց հետո ավտոմատ կերպով հասանելի կլինի նաև էլեկտրոնային ստորագրության ծառայությունը։