ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ անվանանիշերի պատվիրման, տրամադրման և հաշվառման թույլտվություն

Անվանանիշը պատվիրում կամ պատրաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողը` սահմանված կարգով թույլտվությունը ստանալուց հետո` պահպանելով կարգով սահմանված սահմանային չափերը: Անվանանիշի վրա նշվում է թույլտվության հերթական համարը:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 7 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերը

Անվանանիշեր պատվիրելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել՝


Հայտ, որտեղ նշվում են՝

  • իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը,
  • իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը,
  • թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման վայրը,
  • հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը)։ 

Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
  • իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի պատճենը, կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք,
  • թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը,
  • ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը` մեկ օրինակից:
 

Վճարման չափը և կարգը

Անվանանիշեր պատվիրելու թույլտվություն ստանալու համար պետական տուրք սահմանված չէ։ 


Տրամադրման ժամկետը և կարգը

Անվանանիշեր պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` 3 ամիս ժամկետով:

Նշված ժամկետում պատրաստված անվանանիշը լիազորված մարմնում չգրանցվելու դեպքում անվանանիշ պատվիրելու թույլտվությունը համարվում է անվավեր, իսկ նորը տրվում է ընդհանուր հիմունքներով:

7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշում
(որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում)

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր