ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Այդ թվում՝ գրանցում, նույնականացման քարտեր, հատուկ կացության կարգավիճակ և աշխատանքի թույլտվություններ

Քաղաքացիություն, անձնագրեր և նույնականացում

Սկսել

Նախկին ՀԽՍՀ անձնագիր ունեցող անձինք կարող են արտերկրում դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար, եթե օրենքով սահմանված կարգով դիմեն և ճանաչվեն ՀՀ քաղաքացի:

 

Սկսել

Նախկին ՀԽՍՀ անձնագիր ունեցող անձինք կարող են Հայաստանում դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար, եթե օրենքով սահմանված կարգով դիմեն և ճանաչվեն ՀՀ քաղաքացի:

Վերադարձի վկայական

Սկսել

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով՝ սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի կորցված, գողացված, ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ ընդհանրապես տրամադրված չլինելու դեպքերում։ ՀՀ վերադարձի վկայականը տրվում է 30 օր ժամկետով։

Սկսել

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով՝ սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի կորցված, գողացված, ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ ընդհանրապես տրամադրված չլինելու դեպքերում։ ՀՀ վերադարձի վկայականը տրվում է 30 օր ժամկետով՝ չափահաս և անչափահաս անձանց։

Սկսել

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով՝ սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի կորցված, գողացված, ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ ընդհանրապես տրամադրված չլինելու դեպքերում։ ՀՀ վերադարձի վկայականը տրվում է 30 օր ժամկետով։ Վկայականը ստանալու համար կարելի է դիմել նաև տեսակապով։

Հյուպատոսական հաշվառում

Սկսել

ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։

Սկսել

ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։

Անձնագրեր

Սկսել

Օտարերկրյա պետություններում 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների անձնագիրը փոխանակվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, որը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Սկսել

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անձը կարող է դիմել տեսակապով։

16 տարին չլրացած անձին արտասահմանում տեսակապով ՀՀ քաղաքացու անձնագիր տրվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի (խնամակալ կամ հոգաբարձու) դիմումի հիման վրա։ Դիմողը առցանց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստով նախապես ամրագրում է տեսազանգ, զանգի ընթացքում նույնականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչից հետո փոստային ծառայությամբ ԱԳՆ է ուղարկում 16 տարին չլրացած անձի անձնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերը։

Սկսել

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անձը կարող է դիմել տեսակապով։

Դիմողը առցանց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստով նախապես ամրագրում է տեսազանգ, զանգի ընթացքում նույնականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչից հետո փոստային ծառայությամբ ԱԳՆ է ուղարկում անձնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերը։

Սկսել

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար կարող է դիմել տեսակապով։

16 տարին չլրացած անձին արտասահմանում տեսակապով ՀՀ քաղաքացու անձնագիր տրվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի (խնամակալ կամ հոգաբարձու) դիմումի հիման վրա։ Դիմողը առցանց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստով նախապես ամրագրում է տեսազանգ, զանգի ընթացքում նույնականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչից հետո փոստային ծառայությամբ ԱԳՆ է ուղարկում անձնագիրը փոխանակելու համար պահանջվող փաստաթղթերը։

Սկսել

ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ տեղեկանք անձնագրի վերաբերյալ առցանց եղանակով։ Անձնագրի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար կարող են դիմել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

Սկսել

ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

ՀՀ քաղաքացիներն արտասահմանում անձնագիր ստանալու համար պետք է այցելեն տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Սկսել

Երևանում անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։

Սկսել

ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

Երևանում անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։

Սկսել

Օտարերկրյա պետությունում 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Սկսել

ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

Երևանում անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։ Մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։ 

Սկսել

ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

16 տարին չլրացած քաղաքացիներին արտասահմանում ՀՀ քաղաքացու անձնագիր տրվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, որը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Սկսել

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար կարող է դիմել տեսակապով։

Դիմողը առցանց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստով նախապես ամրագրում է տեսազանգ, զանգի ընթացքում նույնականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչից հետո փոստային ծառայությամբ ԱԳՆ է ուղարկում անձնագիրը փոխանակելու համար պահանջվող փաստաթղթերը։

Հատուկ կացության կարգավիճակ

Սկսել

Հայաստանում հատուկ անձնագիր ստանալու կամ այն փոխանակելու համար դիմումն անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայացնել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։

Հատուկ անձնագիրը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։ Հատուկ անձնագիրը կորցնելու դեպքում անձը կարող է դիմել նոր հատուկ անձնագիր ստանալու համար։

Սկսել

Օտարերկրյա պետությունում հատուկ անձնագիր ստանալու կամ այն փոխանակելու համար դիմումն անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայացնել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն՝ նախապես այց ամրագրելով։ 

Հատուկ անձնագիրը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։ Հատուկ անձնագիրը կորցնելու դեպքում անձը կարող է դիմել նոր հատուկ անձնագիր ստանալու համար։

Նույնականացում

Սկսել

16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։ Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ անձնագրային բաժանմունք։ 

Սկսել

Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականներին։

Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես բնակչության պետական ռեգիստրը վարող մարմին: 

Սկսել

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտի միջոցով անձը կարող է անվտանգ կերպով նույնականացվել թվային ծառայություններից օգտվելիս, կատարել վստահելի գործարքներ և ստորագրել թվային փաստաթղթեր։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել նախընտրելի բջջային օպերատորի գրասենյակ: 

Սկսել

Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրացիները պետք է ունենան ժամանակավոր կացության քարտ, որը ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Կարապետ Ուլնեցու 31/1 հասցեում գտնվող Միգրացիոն ծառայություն՝ նախապես այց ամրագրելով։

Ժամակավոր կացության կարգավիճակ ստանալու համար դիմելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ ժամանակավոր կացության քարտ, որը տրամադրվում է 1 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Սկսել

Օտարերկրյա պետությունում տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ ՀՀ դիվանագիտական մարմինները տեղեկանք են տրամադրում միգրացիոն, աշխատանքային, քաղաքացիության, կրթական և այլ գործընթացների շրջանակներում։ 

Տեղեկանքը տրամադրվում է անձի դիմումի, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի գրավոր հարցման հիման վրա։

Սկսել

Եթե ծննդյան վկայականը կորել է կամ մաշվածության պատճառով դարձել է անընթեռնելի, հնարավոր է ստանալ նորը։

Ընդ որում՝ ծննդյան վկայականի վերականգնման համար հնարավոր է դիմել ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ երկրներում ՀՀ հյուպատոսական կառուցների միջոցով։  

Սկսել

Հայաստանում մշտական կացության կարգավիճակ ստանալու համար օտարերկրացիները պետք է ֆիզիկապես դիմեն Կարապետ Ուլնեցու 31/1 հասցեում գտնվող Միգրացիոն ծառայություն՝ նախապես այց ամրագրելով։

Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելուց հետո օտարերկրացին ստանում է կացությունը հիմնավորող փաստաթուղթ՝ մշտական կացության քարտ, որը տրամադրվում է 5 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Սկսել

Նույնականացման քարտը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի հասցեի),

  • նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • նույնականացման քարտը կորել է,
  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։


Նույնականացման քարտը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ անձնագրային բաժանմունք։ 

Ապաստանի հայց

Սկսել

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված չափահաս անօթևան անձինք կարող են դիմել ժամանակավոր օթևան ստանալու համար։ Ժամանակավոր կացարանում անօթևան անձանց տրամադրվում են սոցիալական ծառայություններ՝ շուրջօրյա լրիվ խնամք, սոցիալական սպասարկում և երկարաժամկետ կացարանով (90 օր) ապահովում։

Սկսել

ՀՀ-ում կարող են ապաստան հայցել բոլոր այն փախստականները, որոնք հետապնդումների պատճառով ստիպված են եղել լքել իրենց քաղաքացիության երկիրը կամ մշտական բնակության վայրը։

ՀՀ-ում ապաստան հայցելու համար փախստականները կարող են դիմել տարբեր մարմինների՝ ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն, ոստիկանական բաժանմունքներ, քրեակատարողական հիմնարկներ կամ սահմանային անցման կետեր։

Քաղաքացիություն

Սկսել

Անձը կարող է ստանալ քաղաքացիություն մի քանի հիմքերով՝ եթե ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ, ունի ՀՀ քաղաքացի ծնող, ազգությամբ հայ է և այլն։ Բոլոր դեպքերում քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։

Սկսել

Անձը կարող է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը իր իսկ որոշման հիման վրա։ ՀՀ քաղաքացիությունը Հայաստանում դադարեցնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։

Սկսել

Անձը կարող է ստանալ քաղաքացիություն մի քանի հիմքերով՝ եթե ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ, ունի ՀՀ քաղաքացի ծնող, ազգությամբ հայ է և այլն։ Արտերկրում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն՝ ներկայացնելով պահանջվող համապատասխան փաստաթղթերը։

Սկսել

Անձը կարող է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը իր իսկ որոշման հիման վրա։ ՀՀ քաղաքացիությունը օտարերկրյա պետությունում դադարեցնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն՝ ներկայացնելով պահանջվող համապատասխան փաստաթղթերը։

Սկսել

Խորհրդատվության միջոցով կարելի է տեղեկանալ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի, դիմումի քննարկման ընթացակարգերի և քաղաքացիությանը վերաբերող ցանկացած այլ տեղեկատվության մասին։

ՀՀ քաղաքացիության հարցերով խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով։

Սկսել

ՀՀ քաղաքացիներն արտասահմանում կարող են դիմել քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար՝ օտարերկրյա պետություններում կացության կարգավիճակ ձեռք բերելու, տվյալ երկրի քաղաքացիություն ստանալու կամ այլ նպատակներով տեղեկանքը այս կամ այն պետության իրավասու մարմիններին ներկայացնելու համար։ ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Գրանցում

Սկսել

Բնակության վայրում գրանցվելիս (hաշվառվելիս) անձի բնակության վայրի մասին տվյալները գրանցվում են բնակչության պետական ռեգիստրում, ինչի շնորհիվ նա կարող է մասնակցել ընտրությունների, ազատ տեղաշարժվել կամ փոխել բնակության վայրը, օգտվել մասնավոր ու պետական բազմաթիվ ծառայություններից։ 

Երևանում գրանցվելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ նախընտրելի անձնագրային բաժանմունք՝ նախապես այց ամրագրելով, իսկ մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ։

Սկսել

Հաշվառման (գրանցման) հասցեն արձանագրվում է ՀՀ պետական ռեգիստրում, որը անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է։ 

Տուրիստական և բիզնես վիզաներ

Սկսել

ՀՀ մուտքի վիզան օտարերկրացուն հնարավորություն է տալիս վիզայի վավերականության ժամկետներում մուտք գործել ՀՀ, գտնվել ՀՀ տարածքում և դուրս գալ այնտեղից՝ փաստաթղթում նշված պայմաններով և նպատակներով։

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ, ինչպես նաև, կախված երկրից, հնարավոր է դիմել E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով կամ ՀՀ պետական սահմանին։ 

Սկսել

Մուտքի վիզայի հրավերն անհրաժեշտ է օտարերկրյա մի շարք պետությունների քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն արտասահմանում ՀՀ դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ։ Ֆիզիկական անձինք հրավերի ձևակերպման համար պետք է դիմել ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացի և քաղաքացիության ծառայություն։
 

ՀՀ մուտքի հրավերի համար որպես ֆիզիկական անձ հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները:

Սկսել

Մուտքի վիզայի հրավերն անհրաժեշտ է օտարերկրյա մի շարք պետությունների քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն արտասահմանում ՀՀ դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ։ Իրավաբանական անձինք հրավերի ձևակերպման համար պետք է դիմեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

 

Ներգաղթ և աշխատանքային թույլտվություններ

Սկսել
Օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուն 2022 թ-ի հունվարի 1-ից թեկնածուի համար աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմում ներկայացնում է առցանց: ԵԱՏՄ անդամ պետությունների այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում իրականացնում են աշխատանքային գործունեություն, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի, ազատված են որևէ թույլտվական փաստաթուղթ ստանալու պահանջից աշխատանքային պայմանագրի գործունեության ամբողջ ժամկետի համար։ Միևնույն ժամանակ բնակության օրինականությունը հավաստելու նպատակով այս անձինք ևս դիմում են առցանց:
Այս էջը օգտակա՞ր էր