ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում դիմել անձի կարգավիճակը որոշելու համար

Անձի քաղաքացիության կարգավիճակը որոշելու նպատակով (ՀՀ-ում մշտապես բնակվելու և քաղաքացիություն չունենալու դեպքում) անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային և վիզաների վարչության գլխավոր գրասենյակ (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
Միջինում 30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Կախված դիմումի ուսումնասիրության ընթացքից

Ովքեր կարող են դիմել

  • ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ-ի (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության) այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն,
  • նախկին ԽՍՀՄ-ի (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն,
  • ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայերը,
  • քաղաքացիություն և անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձինք։ 


Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ-ում գտնվելու դեպքում անհրաժեշտ է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնել քաղաքացիության հետ կապված բոլոր առկա փաստաթղթերը։

Ըստ դեպքի՝ կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր, որոնց մասին կտեղեկացնի վարչության աշխատակիցը։


Վճարման չափը և կարգը

Քաղաքացիության կարգավիճակի որոշումն իրականացվում է անվճար։


Տրամադրման ժամկետը և կարգը

Կախված դեպքից՝ դիմումի ուսումնասիրությունը կարող է տևել մի քանի ամիս։

ՀՀ քաղաքացի ճանաչվելուց հետո անձը կարող է դիմել անձնագրային բաժանմունք, որտեղ կուղղորդվի Ծառայության աշխատակցի կողմից։


Հղում օրենսդրությանը

Կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր