Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Մատչելիության հայտարարություն
Հայտարարությունը վերաբերում է Թվային ծառայությունների ազգային հարթակի համապատասխանությանը վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցներին (WCAG - Web Content Accessibility Guidelines)։
Կայքը մշակվել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի (ՀՏՀԳ) կողմից և տեղակայված է www.hartak.am տիրույթում։ Հայտարարությունը չի տարածվում ենթադոմեյնների տիրույթում հրապարակված վեբ բովանդակության վրա։
Մեր նպատակն է ապահովել կայքի մատչելիությունը հնարավորինս մեծ թվով օգտատերերի՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց։ Դուք պետք է կարողանաք՝
- մեծացնել էկրանի չափսերը մինչև 300%՝ տեքստն էկրանից դուրս չթողնելով,
- կայքի մեծ մասը նավարկել միայն ստեղնաշարի օգնությամբ,
- կայքի մեծ մասը նավարկել խոսքը ճանաչող ծրագրերի միջոցով,
- Կայքի մեծ մասից օգտվել էկրանընթերցիչների միջոցով (ներառյալ JAWS-ի, NVDA-ի, eSpeak-ի և VoiceOver-ի ամենաթարմ տարբերակները):
Որքանո՞վ է այս կայքը մատչելի
Կայքի որոշ մասեր ամբողջությամբ մատչելի չեն, օրինակ՝
- Տեխնիկական սահմանափակումներով պայմանավորված՝ Safari դիտարկչում ընտրված դաշտերը չեն եզրագծվում։
- Որոշ էջեր պարունակում են տերմիններ և մասնագիտական դրույթներ, որոնք կարող են դժվարություններ առաջացնել հաշմանդամություն ունեցող օգտատերերի համար։
Համապատասխանության կարգավիճակ
Թվային ծառայությունների ազգային հարթակի պաշտոնական կայքն ամբողջությամբ համապատասխանում է Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցի (WCAG) 2.1 AA մակարդակի ստանդարտներին:
Ինչպե՞ս ենք բարելավելու կայքի մատչելիությունը
Կայքի աշխատանքը մշտապես վերահսկվելու է, իրականացվելու են պարբերական բարելավումներ։ Կատարվող բոլոր փոփոխությունները թեստավորվելու են, վերանայվելու է համապատասխանության կարգավիճակը, մասնավորապես՝
- կայքը փորձարկելով հաշմանդամություն ունեցող անձանց հետ,
- իրականացնելով անհրաժեշտ այլ աշխատանքներ՝ սահմանված ստանդարտներին կայքի համապատասխանությունը պահպանելու ուղղությամբ:
Հետադարձ կապ
Եթե կայքից օգտվելիս առաջացել են բարդություններ, նկատել եք որևէ խնդիր, որը նշված չէ այս էջում, կամ կարծում եք, որ դա չի համապատասխանում մատչելիության պահանջներին, տեղեկացրեք մեզ՝
- ուղարկելով նամակ [email protected] էլ. փոստի հասցեին,
- զանգահարելով +374 (95) 56 51 59 հեռախոսահամարով։
Մենք կդիտարկենք ձեր առաջարկը և կպատասխանենք ձեզ 72 ժամվա ընթացքում:
Մատչելիության հայտարարության կազմումը
Մատչելիության հայտարարությունը ստեղծվել է 2024 թվականի փետրվարին:
Վերջին անգամ վերանայվել է 2024 թվականի մայիսին:
Թվային ծառայությունների ազգային հարթակի կայքը վերջին անգամ փորձարկվել է 2024 թվականի փետրվարին «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կողմից ստուգման ավտոմատացված Accessible web գործիքի միջոցով։