Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ
Վերականգնել կամ փոխանակել հատուկ անձնագիրը արտասահմանում
ՀՀ հատուկ անձնագիրը փոխանակվում է կորցված, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում։
Արտասահմանում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
Երկարաձգելու և փոխանակելու դեպքում՝ անվճար, կորցնելու դեպքում՝ 75,000 դրամ
Տրամադրման տևողությունը
1 ամիս
Հատուկ անձնագիրը փոխանակվում է՝
- ժամկետանց լինելու դեպքում,
- օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում,
- կորցված լինելու դեպքում։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է համապատասխան ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ուղղված նամակ՝ ՀՀ նոր հատուկ անձնագիր ստանալու խնդրանքով,
-
ազգային անձնագրի` նկարով, անձնական և վավերականության տվյալներով էջերի լուսապատճենները,
-
35 x 45մմ չափսի 2 լուսանկար,
-
կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի հատուկ անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում),
Վճարման չափը և կարգը
- Երկարաձգելու, օգտագործման համար ոչ պիտանի հատուկ անձնագիրը փոխանակելու դեպքերում նոր հատուկ անձնագիրը տրամադրվում է անվճար։
- Կորցնելու դեպքում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 75,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Նոր հատուկ անձնագիրը տրամադրվում է 1 ամսվա ընթացքում։
- Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, որտեղ անձը դիմել է հատուկ անձնագիրը փոխանակելու համար։
Ուշադրություն
Նոր հատուկ անձնագիրը տրամադրվում է նույն վավերականության ժամկետով, ինչ եղել է կորցված կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիրը։
Հղում օրենսդրությանը
- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2008 թվականի փետրվարի 7 N 134-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10։00 - 12:00 (բացի չորեքշաբթի օրվանից)
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00
WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
Երկարաձգելու և փոխանակելու դեպքում՝ անվճար, կորցնելու դեպքում՝ 75,000 դրամ
Տրամադրման տևողությունը
1 ամիս
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10։00 - 12:00 (բացի չորեքշաբթի օրվանից)
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00
WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
(+374) 055 62-01-11
Այս էջը օգտակա՞ր էր