ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ՀՀ քաղաքացիություն արտասահմանում, եթե դիմողն ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ

Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ։

Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
90 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։


Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո
՝
  • ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
  • բացվող պատուհանում ընտրել «Քաղաքացիության շնորհում կամ դադարեցում» տարբերակը,
  • ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
  • բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։


Ներկայացվող պահանջները

Ամուսնության հիմքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է՝

  • մինչև դիմումը ներկայացնելը վերջին 2 տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ լինել ՀՀ քաղաքացու հետ և այդ 2 տարիների ընթացքում առնվազն 1 տարի ժամկետով ապրած լինել Հայաստանում կամ ունենալ ՀՀ քաղաքացի երեխա։

Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում` ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները),

  • 35x45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ամուսնության վկայականը, ամուսնու անձնագիրը և դրանց պատճենները կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին,

  • երեխայի ծննդյան վկայականը կամ երեխայի՝ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը կամ երեխայի ՀՀ անձնագիրը (յուրաքանչյուրի դեպքում՝ նաև փաստաթղթի պատճենը),

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը։


Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Անձի դիմումը դիտարկվում է այն ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում, ինչից հետո դիմողն էլեկտրոնային հաղորդագրությամբ տեղեկացվում է քաղաքացիություն ստանալու դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ։

Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել առցանց (դիմումը ներկայացնելուց հետո էլեկտրոնային հաղորդագրությամբ ստացված դիմումի համարով

Քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելուց հետո ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է կրկին դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն։ ՀՀ-ում տպագրված անձնագիրը տվյալ երկիր ուղարկվում է Արտաքին գործերի նախարարության կողմից։

Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր