Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաշվառվել (գրանցվել) բնակության վայրի հասցեում
Բնակության վայրում հաշվառվելիս (գրանցվելիս) անձի բնակության վայրի մասին տվյալները գրանցվում են բնակչության պետական ռեգիստրում, ինչի շնորհիվ նա կարող է մասնակցել ընտրությունների, ազատ տեղաշարժվել կամ փոխել բնակության վայրը, օգտվել մասնավոր ու պետական բազմաթիվ ծառայություններից։
Երևանում հաշվառվելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ բնակության վայրի միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով, իսկ մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
- Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններում,
- Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնում (հասցե՝ ք․Գորիս, Մաշտոցի 3),
- Երևանի վարչական շրջանների աշխատակազմերում (թաղապետարաններում),
- Փարաքար համայնքի Մշակույթի տանը (հասցե՝ գ․ Փարաքար, Նաիրի 40)։
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
-
նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
-
բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել նախընտրելի բաժանմունքը կամ վարչությունը,
-
ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Պահանջվող փաստաթղթերը
Կախված այն հանգամանքից, թե ինչ հիմքով է անձը դիմում բնակության հասցեում հաշվառվելու համար, պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող է տարբերվել։
Սեփականության իրավունքի հիման վրա բնակության հասցեում գրանցվելիս
Սեփականության իրավունքի հիման վրա բնակության հասցեում հաշվառվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ՀՀ քաղաքացի լինելու դեպքում՝
- անձնագիր,
- բնակարանի սեփականության իրավունքի վկայական,
- ՀՀ արական սեռի զինապարտ քաղաքացիները ներկայացնում են նաև կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։
Օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝
- անձնագիր՝ նոտարական հաստատմամբ հայերեն թարգմանությամբ,
- բնակարանի սեփականության իրավունքի վկայական։
Վարձակալության պայմանագրի հիման վրա բնակության հասցեում գրանցվելիս
Անկախ քաղաքացիությունից՝ տվյալ տարածքում բնակվող անձինք հաշվառվելու համար պետք է ներկայացնեն՝
- անձնագիր (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև դրա նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
- սեփականատիրոջ անձնագրի պատճենը (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև դրա նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
- բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը՝ նոտարական վավերացմամբ, ընդ որում՝ այն ներկայացնելու դեպքում բնակարանի սեփականատերը կարող է չներկայանալ,
- արական սեռի ՀՀ զինապարտ քաղաքացիներ լինելու դեպքում՝ նաև կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։
Տվյալ տարածքի սեփականատեր չլինելու և վարձակալության պայմանագիր չունենալու դեպքում գրանցվելիս
Անկախ քաղաքացիությունից՝ տվյալ տարածքում բնակվող անձինք հաշվառվելու համար պետք է ներկայանան այդ բնակելի տարածքի սեփականատիրոջ հետ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- իրենց և սեփականատիրոջ անձնագրերը (այլ երկրի անձնագրի դեպքում՝ նաև նոտարական վավերացմամբ հայերեն թարգմանությունը),
- բնակարանի սեփականության իրավունքի վկայականը, բնակարանի սեփականատիրոջ համաձայնությունը (համաձայնության ձևը հնարավոր է ներբեռնել այստեղ),
- սեփականատիրոջ բացակայության դեպքում՝ նրա կողմից տրված համաձայնությունը նոտարական հաստատմամբ,
- այլ սեփականատերերի առկայության դեպքում՝ նրանց ներկայությունը կամ տրված գրավոր համաձայնությունը՝ նոտարական կարգով վավերացված:
Ուշադրություն
Եթե քաղաքացին չունի տվյալ հասցեում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, ապա նա հաշվառվում է փաստացի բնակության վայրում։ Փաստացի բնակության վայրի ստուգումը կատարվում է ոստիկանության ներկայացուցչի կողմից։
Մինչև 16 տարեկան անձի գրանցման դեպքում
Մինչև 16 տարեկան անձի դեպքում ծնողներից մեկը դիմում է ներկայացնում նրանցից որևէ մեկի մշտական բնակության վայրում երեխային հաշվառելու համար, որի համար ներկայացնում են․
- ծնողների անձնագրերը,
- երեխայի ծննդյան վկայականը, առկայության դեպքում՝ նաև անձնագիրը։
16-18 տարեկան անձը դիմում է և կարող է հաշվառվել նաև ծնողներից մեկի հաշվառման հասցեում, եթե ծնողը տվյալ հասցեում հաշվառված է մշտական հիմունքներով:
Վճարման չափը և կարգը
Բնակության հասցեում հաշվառվելու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ վճարային տերմինալի միջոցով կամ առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը
Բնակության վայրում հաշվառումն իրականացվում է մշտական հիմունքներով 3 աշխատանքային օրվա, իսկ փաստացի հիմունքերով՝ 8 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշում
- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64