ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Անցնել մշտական հյուպատոսական հաշվառում 183 օրվանից ավել արտասահմանում գտնվելու դեպքում

ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:


Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց, ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով կամ պարզապես այցելելով ՀՀ արտաքին գործերի նախարարություն կամ տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
3-7 աշխատանքային օր

Հյուպատոսական հաշվառում կարող են անցնել ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից։ Մինչև 16 տարեկան անձի դեպքում դիմումը պետք է ներկայացնի երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իսկ անգործունակ անձի դեպքում՝ խնամակալը (այս դեպքում անձը հաշվառվում է խնամակալի հյուպատոսական հաշվառման հասցեով)։


Մշտական (183 օրից ավելի ժամկետով)
հյուպատոսական հաշվառում անցնելու դեպքում անձը Բնակչության պետական ռեգիստրում ավտոմատ կերպով հանվում է ՀՀ-ում իր հաշվառման հասցեից և հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր մշտական բնակության հասցեով։ Օտարերկրյա պետության բնակության հասցեով հաշվառված լինելը որևէ կերպ չի ազդում անձի սեփականության իրավունքի վրա։


Առցանց դիմելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝ 

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հայտատու» բաժնում լրացնել պահանջվող տեղեկատվությունը,
  • «Հասցե» էջում լրացնել ՀՀ-ում հաշվառման տվյալները,
  • բացվող էջի մյուս «Հասցե» բաժնում մուտքագրել օտարերկրյա պետությունում բնակության հասցեն,
  • «Լրացուցիչ տեղեկություններ» էջում մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը
  • «Կից նյութեր» էջում ավելացնել անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները,
  • Հաստատել մուտքագրված տեղեկատվությունը և ավարտել դիմումի գրանցումը։

Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է վերբեռնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
  • մինչև 16 տարեկան անձանց դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագրի կամ ծննդյան վկայականի լուսապատճենը,
  • զինապարտների դեպքում (18-55 տարեկան տղամարդիկ) կցագրման վկայականի, զինգրքույկի կամ զինվորական հաշվառումը հավաստող տեղեկանքի լուսապատճենը,
  • օտարերկրյա պետությունում օրինական հիմքով բնակվելու փաստաթղթի լուսապատճենը (անձնագիր, կացության քարտ)։


Ներկայացված անձնական տվյալների (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) միջոցով նախարարությունը արտակարգ իրավիճակում կապվում է քաղաքացիների հետ, կարևոր տեղեկություններ հաղորդում, ինչպես նաև տրամարդում անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն։

Ուշադրություն
Հյուպատոսական հաշվառման համար ներկայացվող տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։


Վճարման չափը

Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է անվճար։


Տրամադրման ժամկետը

Մշտական հյուպատոսական հաշվառումն իրականացվում է 3-7 աշխատանքային օրվա ընթացքում։


Հղում օրենսդրությանը

  • «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենք
  • «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք
  • 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1000-Ն ՀՀ կառավարության որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր