ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ տեղեկանք ՀԾՀ-ի մասին (հանրային ծառայությունների համարանիշ)

Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է

  • ՀՀ քաղաքացիներին
  • ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին
  • ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց
  • Փախստականներին

Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումները: 

Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք, փախստականներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Տեղեկանքի տեսքով հանրային ծառայությունների համարանիշ տրվում է ՀՀ քաղաքացուն, եթե

  • նա չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ
  • կամ ունի նույնականացման քարտ, որում ՀԾՀ ամրագրված չէ

Տեղեկանքի տեսքով ՀԾՀ տրամադրվում է նաև 16 տարին չլրացած երեխային՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի (հոգաբարձու, խնամակալ) ցանկությամբ։

Առցանց դիմելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացվելուց հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել անձնական տվյալները,
  • նշել, թե ում համար է ներկայացվում դիմումը՝ անձամբ քաղաքացու, թե երեխայի,
  • սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը։

Վճարման չափը

ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։

Տրամադրման ժամկետը

Տեղեկանքն անմիջապես կուղարկվի դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի կլինի անձնական էջի «Դիմումներ» բաժնում՝ էջը թարմացնելուց հետո։

Հղում օրենսդրությանը

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր