ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ երեխայի (մինչև 16 տարեկան) անձնագիր

ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ ՀՀ անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։

Երևանում անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ ՀՀ ներքին գործերի նախարարաության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախընտրելի ստորաբաժանում (անձնագրային)՝ նախապես այց ամրագրելով։ Որոշ մարզերում հերթագրման համակարգ դեռևս ներդրված չէ․ անհրաժեշտ է ներկայանալ ֆիզիկապես՝ առանց նախապես այց ամրագրելու։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի (որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի) կամ լիազորված անձի միջոցով նոտարական հաստատումով լիազորագիր ներկայացնելու դեպքում՝ դիմումի հիման վրա։ Դիմումը պետք է պարունակի երեխային անձնագիր տրամադրելու գործողության վերաբերյալ հստակ նշում, ինչպես նաև անձնագիր ստացող երեխայի անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ)։ 

Ուշադրություն
Երեխայի առաջին անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել երեխայի գրանցման վայրի անձնագրային բաժանմունք, հաշվառում չունենալու դեպքում՝ ծնողներից մեկի հաշվառման հասցեով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։


Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախընտրելի ստորաբաժանում (անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը),
  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։


Ներկայացվող պահանջները

Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝

  • գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։


Պահանջվող փաստաթղթերը

Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը, հոգաբարձուն կամ լիազորված անձը) տեղում կլրացնեն դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • երեխայի ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության (կամ մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը), ծնողների անձը հաստատող փաստաթուղթը,
  • դիմումն օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը,
  • դիմողի և իր ծնողների գրավոր համաձայնությունը անձնագիր ստանալու մասին, ինչպես սահմանված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով։ Ընդ որում՝ եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել իր համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով,
  • 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար,
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները։


Վճարման չափը և կարգը 

Աձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ 

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝ 

  • E-payments համակարգի միջոցով,
  • բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալների միջոցով՝
  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝  900005162152 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Անձնագիրը տրամադրվում է դիմելու օրվանից 5 աշխատանքային օրվանից հետո։
  • Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային ստորաբաժանում, որտեղ անձը դիմել է անձնագիր ձեռք բերելու համար։
  • Կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը տրամադրվում է դիմումը հանձնելուն հաջորդող 10-րդ աշխատանքային օրը։

ՀՀ անձնագիրը առավել սեղմ ժամկետում ստանալու համար սահմանված են հետևյալ արժեքները՝

  • 1,000+10,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար,
  • 1,000+20,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար։

Կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիրն առավել սեղմ ժամկետում ստանալու համար սահմանված են հետևյալ արժեքները՝ 

  • 1,000+40,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 5 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար,

  • 1,000+50,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 3 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար,

  • 1,000+60,000 ՀՀ դրամ՝ անձնագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար։

Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում՝ վճարային տերմինալի միջոցով 900005162152 հաշվեհամարին։

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին։


Հղում օրենսդրությանը 

  • «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր