ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ հաշվառման հասցեի մասին տեղեկանք

Հաշվառման (գրանցման) հասցեն արձանագրվում է ՀՀ պետական ռեգիստրում, որն անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է։ 


Հաշվառման հասցեի մասին տեղեկանք կարելի է ստանալ առցանց եղանակով կամ ֆիզիկապես՝ այցի ամրագրմամբ։

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
1000 դրամ
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Ներկայացվող պահանջները

Հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝


Հաշվառման հասցեի վերաբերյալ առցանց տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է՝

  • լրացնել անձնական տվյալները դիմորդի էջում,
  • սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • ընտրել, թե ում համար է նախատեսված տեղեկանքը (երեխայի կամ դիմող անձի),
  • ընտրել, թե ինչ հաստատություն է ներկայացվելու տեղեկանքը,
  • սեղմել «Հանձնել դիմումը» կոճակը,
  • «Վճարում» էջում կատարել տեղեկանքի համար սահմանված վճարումը։


Վճարման չափը և կարգը

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 ՀՀ դրամ։ Վճարումը կատարվում է առցանց դիմելու ավարտին՝ «Վճարում» էջում։

Ուշադրություն
Տեղեկանքը ՀՀ պետական մարմիններ ներկայացնելու դեպքում այն տրամադրվում է անվճար։


Տրամադրման ժամկետը

Առցանց դիմելու դեպքում տեղեկանքն անմիջապես ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր