ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկանք արտասահմանում

Յուրաքանչյուր անձ կարող է ստանալ տեղեկանք իր անձնական տվյալների վերաբերյալ։

Օտարերկրյա պետությունում տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ ՀՀ դիվանագիտական մարմինները տեղեկանք են տրամադրում միգրացիոն, աշխատանքային, քաղաքացիության, կրթական և այլ գործընթացների շրջանակներում։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
10.000 կամ 25.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
15 օր

Տեղեկանքը տրամադրվում է անձի դիմումի հիման վրա։ Տեղեկանք ստանալու համար կարող է դիմել 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով, իսկ անչափահաս կամ անգործունակ անձանց դեպքում դիմումը ներկայացնում է անձի օրինական ներկայացուցիչը (հոգաբարձու, խնամակալ)։

Դիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայանալ տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • «Հերթագրում ծառայություն ստանալու համար» էջում ընտրել գտնվելու երկիրը և հասանելի օրերից ու ժամերից նշել ամենահարմար տարբերակը։

Տեղեկանքը տրամադրվում է 1-15 աշխատանքային օրվա ընթացքում և կարող է արժենալ 10,000 կամ 25,000 դրամ՝ կախված բնույթից և հարցումով կամ առանց հարցման ներկայացվելու հանգամանքից։ Այն կարող է տրամադրվել հայերեն կամ այն երկրի լեզվով, որտեղ տրամադրվում է տեղեկանքը։
Դիմողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը կարող է հանձնվել փոստով՝ պատվիրված նամակով:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր