Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Վերականգնել կամ փոխանակել հատուկ անձնագիրը
Հատուկ անձնագիրը փոխանակվում է կորցված, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում։
Հայաստանում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ներկայացնել՝
-
դիմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի անունով և դրա պատճենը (3 օրինակից),
-
անձնագիր,
-
35 x 45մմ չափսի 2 լուսանկար,
-
կորած հատուկ անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում),
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Վճարման չափը և կարգը
Հատուկ անձնագիրը կորցնելու դեպքում նոր անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 75,000 ՀՀ դրամ, իսկ օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ տվյալների փոփոխության դեպքում այն տրամադրվում է անվճար։
Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ POS տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ 900005162111 հաշվեհամարին փոխանցում կատարելով, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Նոր հատուկ անձնագիրը տրամադրվում է 5-10 օրվա ընթացքում։
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ։
Հղում օրենսդրությանը
- «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64