ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողը Արցախից բռնի տեղահանված անձ է

Արցախից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն է շնորհվում պարզեցված ընթացակարգով։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձինք պետք է ֆիզիկապես դիմեն Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը), իսկ մարզերում՝ անձնագրային բաժանմունքներ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Արցախից բռնի տեղահանված անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
1-2 ամիս

Ուշադրություն
Անչափահասի դեպքում վերջինիս ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնում է ծնողը։


Ներկայացվող պահանջները

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • լինել Արցախից բռնի տեղահանված անձ:


Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տեղում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • ծննդյան վկայականը,
  • ժամանակավոր պաշտպանության վկայագիրը, ՀՀ անձնագիրը (070 ծածկագրով), 
  • ամուսնության վկայականը (առկայության դեպքում) և դրա պատճենը,
  • փաստաթուղթ անձնական տվյալների փոփոխություն կատարելու վերաբերյալ, եթե անձը նման փոփոխություն կատարել է,
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը,
  • 1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը կամ մահվան վկայականը կամ դրանց պատճենները։


Անչափահասի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • ծննդյան վկայականը,
  • ծնողների գրավոր համաձայնությունը, եթե ծնողներից միայն մեկն է ՀՀ քաղաքացի,
  • ծնողների ամուսնության վկայականը, մահվան վկայականը, հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը,
  • ծնողների անձը հաստատող փաստաթուղթը,
  • 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։


Տրամադրման ժամկետը և կարգը

Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն շնորհվում է պարզեցված կարգով՝ դիմելուց հետո 1-2 ամսվա ընթացքում։ Այդ մասին անձին տեղեկացվում է SMS հաղորդագրության միջոցով։

Այնուհետև անհրաժեշտ է կրկին դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու համար։


Հղում օրենսդրությանը

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր