Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել մուտքի վիզայի հրավեր արտասահմանից ՀՀ ժամանողների համար (որպես անհատ)
Գոյություն ունեն 57 երկրներ, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար պետք է ստանան հրավեր ՀՀ-ում գտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձից։
Ֆիզիկական անձը ՀՀ-ում հրավերը ներկայացնում է Թաիրով 14 հասցեում գտնվող օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում, իսկ ՀՀ ժամանող անձինք այդ հրավերի հիման վրա կարող են դիմել արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։
Որպես ֆիզիկական անձ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն հրավեր կարող են ներկայացնել`
- Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիները,
- ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները։
Պահանջվող փաստաթղթերը
Մուտքի վիզայի հրավեր ներկայացնելու համար պետք է անձամբ մոտենալ և ներկայացնել՝
- հրավերի ձևաթուղթ,
- անձնագիր (օտարերկրացու դեպքում նաև կացության քարտը),
- հրավիրվող անձի անձնագրի պատճենը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Վճարման չափը և կարգը
Որպես ֆիզիկական անձ ՀՀ մուտքի վիզայի հրավեր ձևակերպելու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում՝ պոստերմինալների կամ բանկի միջոցով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հրավերը ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում որոշում է կայացվում այն հաստատելու վերաբերյալ։ Հրավերի հաստատման դեպքում անձը հեռախոսազանգի միջոցով տեղեկացվում է այդ մասին, իսկ մերժման դեպքում՝ փոստային առաքմամբ։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64