ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ հատուկ կացության կարգավիճակ

Հատուկ անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանում հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում՝ նախապես այց ամրագրելով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
16 տարին լրացած օտարերկրացիներ կամ լիազորված անձինք
Դիմելու տևողությունը
20 րոպե
Ծառայության արժեքը
150,000 դրամ
Տրամադրման տևողությունը
3 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել Թաիրով 14 հասցեում գործող բաժանմունքը,
  • «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ երեխայի ծնողներ),
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։


Ներկայացվող պահանջները

Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է՝

  • լինել ազգությամբ հայ օտարերկրացի,
  • լինել ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացի։


Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի անունով և դրա պատճենը  (3 օրինակից),

ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելը հավաստող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝

  • ՀՀ մուտքի վիզա,
  • կացության քարտ,
  • հատուկ անձնագիր,
  • առանց մուտքի վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիների համար՝ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից անձի փաստաթղթում ՀՀ մուտք գործելու մասին կատարված նշումը (4 օրինակից),
  • ազգույթամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ (4 օրինակից),

  • ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն իրականացնելը հիմնավորող փաստաթուղթ (միայն ազգությամբ հայ չլինելու դեպքում)
  • անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը և պատճենը (3 օրինակից),

  • 3,5սմ x 4.5սմ չափսի 6 գունավոր լուսանկար,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

Անչափահաս լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • ծննդյան վկայական, ծնողների անձնագրերի պատճենները և ծնողների ամուսնության վկայականի պատճենը։

Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում լիազորված անձը պետք է ներկայացնի նաև՝

  • լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը։


Վճարման չափը և կարգը

Մինչև 18 տարեկան անձանց հատուկ կացության կարգավիճակը տրամադրվում է անվճար։

Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 150,000 դրամ։

Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ POS տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ փոխանցում կատարելով 900005162111 հաշվեհամարին, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Տրամադրման ժամկետը և կարգը

Հատուկ անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Անձը SMS հաղորդագրության միջոցով տեղեկացվում է դիմումի ընթացքի մասին։


Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ։

 

Հղում օրենսդրությանը

  • «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • Կառավարության 2008 թվականի փոտրվարի 8-ի 134-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր