ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ հատուկ կացության կարգավիճակ արտասահմանում

Հատուկ անձնագիրը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Արտասահմանում հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
150,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
3 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ 

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հերթագրման ծառայության մանրամասներ» դաշտում ընտրել այն երկիրը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • Երկիրն ընտրելուց հետո ավտոմատ կերպով մնացած դաշտերում կլրացվի ՀՀ համապատասխան դեսպանության կամ հյուպատոսության հասցեն,
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։

Ներկայացվող պահանջները

Հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝

  • լինել ազգությամբ հայ օտարերկրացի,
  • լինել ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացի։


Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • ՀՀ վարչապետին ուղղված դիմում-հարցաթերթիկ,

  • ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ուղղված նամակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

    • ներկա և նախկին (եթե կա այդպիսին) քաղաքացիության մասին,
    • հատուկ կացության կարգավիճակի համար դիմելու դրդապատճառները,
    • մասնագիտության և աշխատանքի մասին,
    • Հայաստան կատարած այցերի մասին,
    • ՀՀ-ում նախկինում ունեցած կացության կարգավիճակների մասին (եթե այդպիսիք եղել են),
    • դատվածության առկայության մասին,
  • անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,

  • 35x45մմ չափսի 6 լուսանկար,

  • ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

Անչափահաս լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը։

Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում լիազորված անձը պետք է ներկայացնի նաև՝

  • լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը։


Վճարման չափը և կարգը

Հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 150,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել առցանց եղանակով։

Ուշադրություն
Մինչև 18 տարեկան անձանց հատուկ անձնագիրը տրամադրվում է անվճար։


Տրամադրման ժամկետը և կարգը

Հատուկ անձնագիրը տրամադրվում է 3 ամսվա ընթացքում։ Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, որտեղ անձը դիմել է հատուկ անձնագիր ձեռք բերելու համար։


Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր