Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողն ազգությամբ հայ է
Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե ազգությամբ հայ է։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող քաղաքացիության շնորհման վարչություն (ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն)՝ նախապես այց ամրագրելով migration-e.gov.am կայքի կամ earlyone հավելվածի միջոցով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար, անկախ տարիքից, անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ Ընդ որում՝ 75 տարեկանից բարձր անձանց սպասարկումը իրականացվում է «կենդանի հերթ» ձևաչափով։
- նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
- բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել «Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10» հասցեն (Քաղաքացիության շնորհման վարչություն),
- անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Իսկ earlyone հավելվածով մուտք գործել «Պետական» դաշտը, ընտրել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժինը, մասնաճյուղերից՝ «Քաղաքացիության շնորհման վարչություն»-ը, ինչից հետո «Քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիություն դադարեցնելու դիմումի ներկայացում» ենթաբաժինը և, ըստ պահանջվող հերթականության, լրացնել տվյալները։
Ուշադրություն
Հերթագրման հայտը համարվում է ամրագրված, եթե նշված էլեկտրոնային հասցեին դիմումատուն ստանում է այդ մասին համապատասխան հաղորդագրություն։
Ներկայացվող պահանջները
Ազգությամբ հայ լինելու հիմքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝
- հաստատել ազգությամբ հայ լինելը՝ ներկայացնելով ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից մեկը։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիության շնորհման վարչությունում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝
- օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը,
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր),
- ծննդյան վկայականը և դրա պատճենը,
- ամուսնության (ամուսնալուծության) վկայականը և դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը (եթե փոխել է ազգանունն ամուսնության հիմքով),
- անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ (եթե անձը կատարել է նման փոփոխություն),
- պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Օտար լեզվով կազմված փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն թարգմանված և նոտարական կարգով հաստատված։
1981 թվականի նոյեմբերի 28-ից հետո ծնված դիմումատուները պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, ծնողների ամուսնության վկայականը (բացակայության դեպքում՝ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը, կամ մահվան վկայականը)։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 50,000 դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160529 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Ուշադրություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը իրականացվելու է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։ Անձնագրային բաժանմունքում քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է SMS հաղորդագրություն իր դիմումի համարով կամ նամակ էլեկտրոնային փոստի հասցեին, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։
- ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու կամ մերժվելու դեպքում այդ մասին անձը տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակով։
- ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
Հղում օրենսդրությանը
- «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2007 թվականի նոյեմբերի 11-ի N 1390-Ն որոշում
- ՀՀ կառավարության` 2007 թվականի հոկտեմբերի 10-ի N 1154-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
84-22