Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Փոխանակել մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիրը արտասահմանում
Օտարերկրյա պետությունում 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։
Դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ այցելելու հնարավորություն չունենալու դեպքում ծառայությունից հնարավոր է օգտվել տեսակապով նույնականացվելով։
Անձնագիրը փոխանակվում է, եթե․
-
վավերականության ժամկետը լրացել է,
-
քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,
- քաղաքացին կորցրել է անձնագիրը,
-
անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,
-
լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,
-
քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ այնպիսի հեռավոր վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա նա կարող է տեսակապով դիմել ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար։
Անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում լատինատառ գրելով դիմողի անունը, ազգանունը և անձնագրի համարը։
Նամակի տեքստում անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը․
- դիմողի անունը, ազգանունը և հայրանունը,
- ծննդյան ամսաթիվը,
- անձնագրի համարը,
- բջջային հեռախոսահամարը,
- գտնվելու վայրը (երկիր, մարզ, քաղաք),
- կցել անձնագրի պատճենը կամ լուսանկարը, իսկ առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, անչափահասի դեպքում՝ ծննդյան վկայականը և ծնողների անձնագրերի պատճենները կամ լուսանկարները,
- տեսակապով զանգ իրականացնելու հարմար օրերն ու ժամային միջակայքը՝ նշելով ժամային գոտին։
Տեսակապով նույնականացվելուց հետո անհրաժեշտ է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերը փոստային ծառայության միջոցով ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է՝
-
գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է համապատասխան ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել՝
- դիմում անձնագիր ստանալու մասին,
- 35x45 մմ չափսի 4 լուսանկար,
- փոխանակման ենթակա անձնագիրը և դրա 2-3-րդ էջերի պատճենը,
- արական սեռի քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկը և դրա բոլոր էջի պատճենները, տեղեկանք զինվորական հաշվառման մասին կամ տարկետման մասին փաստաթուղթը և դրա պատճենը,
- պետական տուրքի վճարման անոդորրագիրը։
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
Որոշ դեպքերում անձնագիրը փոխանակելու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝
Անձնագիրը կորցնելու դեպքում՝
-
հայտարարություն անձնագիրը կորցնելու մասին,
-
35x45 մմ չափսի 4 լուսանկար,
-
առկայության դեպքում՝ կորած անձնագրի պատճենը։
Զինապարտ (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) լինելու դեպքում՝
- զինվորական գրքույկը։
Եթե անձնագրում տվյալների փոփոխություն կամ գրառումների անճշտություն կա՝
-
այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը, գրառումների անճշտության վերացումը և դրա պատճենը։
Վճարման չափը և կարգը
Տեսակապով դիմելու դեպքում անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 90,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Անհրաժեշտ է նաև վճարել անհատական փոստային առաքման համար։ Անհատական փոստային առաքման ծառայության վճարը կազմում է 12,500 - 20,500 դրամ՝ կախված երկրից։ Փոստային առաքման վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Նոր անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 2-3 ամիսների ընթացքում։
ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման եղանակով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված օտարերկրյա պետության հասցեով։
Անձնագիրն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին է ուղարկվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11