ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Վերականգնել կամ փոխանակել մշտական կացության քարտը

Եթե անձը կորցրել է մշտական կացության քարտը, ապա կարող է վերականգնել այն, իսկ եթե քարտն օգտագործման համար ոչ պիտանի է կամ անձը փոխել է իր անձնագիրը, ապա կարող է փոխանակել կացության քարտը։

Կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմել Թաիրով 14 հասցեում գտնվող Օտարերկրացիներին ուղղված ծառայությունների Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրացիներ կամ լիազորված անձինք
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Ծառայության արժեքը
12,000 դրամ, որոշ դեպքերում՝ անվճար
Տրամադրման տևողությունը
5-10 օր

Պահանջվող փաստաթղթերը

Մշտական կացության քարտը վերականգնելու կամ փոխանակելու համար տեղում կլրացվի դիմում, որին կից անհրաժեշտ է ներկայացնել՝

  • 35 x 45 մմ չափսի մեկ լուսանկար,
  • պետական տուրքի վճարման արտոնություն ստանալու դեպքում՝ արտոնությունից օգտվելու վերաբերյալ փաստաթուղթ,
  • անձնագրի փոփոխության դեպքում՝ նոր անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը։


Վճարման չափը և կարգը

Կացության քարտը վերաթողարկելու համար անհրաժեշտ է վճարել 12,000 դրամ։

 

Վճարումը հնարավոր է կատարել առցանց եղանակով, տեղում՝ վճարային POS տերմինալի միջոցով, ցանկացած բանկում՝ 900005162111100 հաշվեհամարին փոխանցում կատարելով կամ բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Մշտական կացության քարտը վերականգնելիս կամ փոխանակելիս այն անվճար տրամադրվում է հետևյալ անձանց

  • անչափահասներին (մինչև 18 տարեկան անձանց),
  • ՀՀ քաղաքացու մերձավոր ազգականներին,
  • Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրացի ուսանողներին, դասավանդող մանկավարժներին և դասախոսներին,
  • ՀՀ-ին մարդասիրական կամ տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ ժամանող անձանց,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետների և նրանց ընտանիքի անդամներին,
  • դիվանագիտական անձնագրերով ՀՀ մուտք գործող անձանց, ինչպես նաև ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներին ու նրանց ընտանիքի անդամներին,
  • ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձանց և պատվիրակությունների անդամներին,
  • ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող  արտակարգ իրավիճակ,
  • փախստականի կարգավիճակ ստացած անձի` ՀՀ ժամանող մերձավոր ազգականներին։


Տրամադրման ժամկետը և կարգը 

Նոր մշտական կացության քարտը տրամադրվում է 5-10 օրում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ։


Հղում օրենսդրությանը

  • «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր